Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-23275-11.04.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 5-րդ մասում «գործով» բառը փոխարինել «վարույթով» բառով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1) 6-րդ մասում՝ «գործով» բառը փոխարինել «վարույթով» բառով:

2) 10-րդ մասում «իրականացվող» բառից հետո եւ «ապահովելով» բառից հետո «քննչական» բառը փոխարինել «ապացուցողական» բառով:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «ոչ արդարացնող» բառերը փոխարինել «ոչ ռեաբիլիտացնող» բառերով:

Հոդված 4. Օրենքի 50-րդ հոդվածի 11-րդ մասում «գործ հարուցելու» բառերը փոխարինել «վարույթ նախաձեռնելու» բառերով:

Հոդված 5. Օրենքի 80-րդ հոդվածի՝ 10-րդ մասի 1-ին կետում՝ «քրեական» բառը եւ «,» կետադրական նշանը  հանել, իսկ «գործեր» բառից հետո լրացնել «քրեական վարույթի նյութեր,» բառերը:

Հոդված 6. Օրենքի 84-րդ հոդվածի՝ 3-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դատավորի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետի կասեցման դեպքում դատավորը շարունակում է իրականացնել իր լիազորությունները մինչեւ քրեական հետապնդման ժամկետի վերսկսման մասին որոշման կայացումը:»:

Հոդված 7. Օրենքի 84.1-ին հոդվածի՝

1) 1-ին մասում «հարուցվել է քրեական գործ» բառերը փոխարինել «նախաձեռնվել է քրեական վարույթ» բառերով.

2) 2-րդ մասում «Քրեական գործով» բառերը փոխարինել «Քրեական վարույթով» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն