Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-23261-11.04.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «քրեական հետապնդում իրականացնող» բառերը փոխարինել «նախաքննություն իրականացնող» բառերով:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասում «քրեական հետապնդման այլ» բառերը փոխարինել «վարույթի հանրային այլ մասնակիցների, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող» բառերով:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին պարբերությունում «հետապնդման» բառը փոխարինել «վարույթն իրականացնող» բառերով:

Հոդված 4. Օրենքի 75-րդ հոդվածի 4-րդ մասում «հետապնդման այլ մարմիններին» բառերը փոխարինել «վարույթի հանրային այլ մասնակիցների, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը: