Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «հանված չէ» բառերը փոխարինել «վերացված չէ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասում «քրեական հետապնդման» բառերը փոխարինել «իրավասու» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքների ուժի մեջ մտնելու օրը: