Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 65-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով» բառերը փոխարինել «դատավարության կարգով քննվող գործով կամ քրեական դատավարության կարգով քննվող վարույթով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասում «գործ հարուցելը մերժելու կամ քրեական գործով վարույթը կարճելու» բառերը փոխարինել «հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու» բառերով, իսկ «քրեական հետապնդման» բառերը փոխարինել «նախաքննություն իրականացնող» բառերով:
Հոդված 3. Օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասում «քրեական հետապնդման» բառերը փոխարինել «նախաքննություն իրականացնող» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը: