Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» 2021 թվականի հունվարի 19-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի ձեւավորման եւ վարման նպատակներով համապատասխան լիազոր մարմիններին, դատարանին (դատավորին), դատախազությանը, նախաքննության մարմիններին՝ նախաձեռնված քրեական վարույթների կամ հարուցված քաղաքացիական գործերի կապակցությամբ եւ օրենքով նախատեսված իրավասու այլ մարմինների կամ անձանց պահանջով:»:
Հոդված 2. Օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասում «քրեական գործ» բառերը փոխարինել «քրեական հետապնդում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «քրեական գործ» բառերը փոխարինել «քրեական հետապնդում» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը: