Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության (2000 թվականի հուլիսի 6-ի թիվ ՀՕ-82) օրենքի 1-ին հոդվածի «ե» ենթակետի «արժեթղթերի հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության կարգը, ինչպես նաեւ» բառերը հանել, իսկ «նրա» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետի «Ազդագիր», «Անվանատեր», «Ինստիտուցիոնալ ներդրող» հասկացություններում «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերով.
բ) 21-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Կենտրոնական բանկ նշանակում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:»:
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել «՝ առանց պետական լիա՟զորված մարմնում գրանցում ստանալու» բառերով:
Հոդված 4. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«2. Բանկերին, վարկային կազմակերպություններին բրոքերներին եւ դիլերներին արգելվում է արժեթուղթ ձեռք բերելու (պահպանելու) նպա՟տակով ուղղակիորեն կամ անուղղա՟կիորեն որեւէ անձի վարկ կամ այլ փո՟խա՟ռություն տրա՟մադրել կամ սպասարկել, միջնորդել նման վարկի տրամադրման կամ սպա՟սարկման համար՝ ի խախտումն Հայաստանի Հանրապե՟տության կենտրոնական բան՟կի կողմից սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված նորմատիվ իրա՟վա՟կան ակտերով սահման՟ված պահանջների:»:
Հոդված 5. Օրենքի 105-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Այդ դեպքում ֆոնդային բորսան իրավունք ունի իրականացնել նաեւ արտարժույթի հրապարակային առեւտրի ընթացքում կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշում եւ հաշվանցում (քլիրինգ):»:
Հոդված 6. Օրենքի XII գլուխն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 132-րդ հոդվածում՝
ա) վերնագրի «տույժերի» բառը փոխարինել «պատասխանատվության միջոցների» բառերով.
բ) 1-ին կետի «տույժեր» բառի փոխարինել «պատասխանատվության միջոցներ» բառերով.
գ) 2-րդ կետ ի «հաշվետվական» բառը փոխարինել «հեռակա» բառով.
դ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետ՝
«3. Կենտրոնական բանկը հեռակա վերահսկողությունը եւ ստուգումներն իրականացնում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված կարգով եւ պայմաններով:»:
Հոդված 8. Օրենքի 133-րդ հոդվածում՝
ա) վերնագրում եւ տեքստում «հաշվետվական վերահսկողություն» բառերը փոխարինել «հեռակա վերահսկողություն» բառերով .
բ) 3-րդ կետի առաջին պարբերության «եւ կարգադրում՝ ուղղել եւ հետագայում բացառել նման խախտումը» բառերը փոխարինել «՝ թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնելու եւ (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական» բառերով:
գ) 3-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «չարամտությամբ կամ ակնհայտ անտարբերությամբ» բառերը:
Հոդված 9. Օրենքի 134-րդ հոդվածի`
ա) 1-ին կետի «ստուգումներ`» բառից հետո լրացնել «ըստ անհրաժեշտության» բառերը.
բ) 2-րդ կետի «եւ կարգադրում ուղղել եւ/կամ հետագայում բացառել նման խախտումը» բառերը փոխարինել «՝ հանձնարարելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնել եւ (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկել»:
Հոդված 10. Օրենքի 135-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 135. Պատասխանատվության միջոցների կիրառման իրավասությունը
1. Օրենքով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկն իրավասու է կիրառել հետեւյալ պատասխանատվության միջոցները՝
ա) նախազգուշացում՝ խախտումն ուղղելու եւ (կամ) հետա՟գայում բացառելու հանձնարա՟րությամբ (այ՟սուհետ նաեւ՝ նախազգուշացում).
բ) տուգանք.
գ) լիցենզիայի գործողության կասեցում.
դ) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:
Կենտրոնական բանկն իրավունք ունի յուրաքան՟չյուր խախտման համար նախա՟զգուշացման հետ միաժամանակ կիրառել նաեւ (կամ) տուգանք:
2. Պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 11. Օրենքի 136-րդ հոդվածում՝
ա) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2. Լսումներն իրականացնում է Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա կողմից լիազորված մեկ կամ մի քանի պաշտոնատար անձինք կամ նրա կողմից ձեւավորված հանձնաժողովը:».
բ) 7-րդ կետի «հրապարակման» բառը փոխարինել «ընդունման» բառով.
գ) 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 14-րդ գլխի վերնագիրը շարադրել «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ», իսկ 1-ին պարագրաֆի վերնագիրը՝ «Պատասխանատվության միջոցները» խմբագրությամբ:
Հոդված 13. Օրենքի 137-րդ հոդվածում՝
ա) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Նախազգուշացումը».
բ) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Որեւէ անձի կողմից սույն օրենքի, արժեթղթերի շուկան կար՟գավորող այլ օրենքի եւ դրանց համապատասխան ընդունված որո՟շումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտ՟ման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է, նախնական ծա՟նուց՟մամբ եւ լսման հնարավորության ընձեռմամբ, տալ նախազգուշացում:».
գ) 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի «կարգադրություն» բառը փոխարինել «նախազգուշացում» բառով՝ դրա համապատասխան հոլովներով:
Հոդված 14. Օրենքի 138-րդ հոդվածում՝
ա) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 138. Տուգանքի կիրառումը»
բ) 1-ին կետի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Որեւէ անձի կողմից սույն օրենքի, արժեթղթերի շուկան կար՟գավորող այլ օրենքի եւ դրանց համապատասխան ընդունված որո՟շումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտ՟ման, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի նախազգուշացմամբ տրված հանձնարարականի չկատարման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է կիրառել սույն հոդվածով նախատեսված տուգանքները:».
գ) 1-ին կետի երկրորդ նախադասության «տույժերի» բառը փոխարինել «տուգանքների» բառով.
դ) 2-րդ կետի «վարչական տույժ» բառերը փոխարինել «վարչական տուգանք» բառով.
ե) 4-րդ կետի «Տույժի» բառը փոխարինել «Տուգանքի» բառով.
զ) 5-րդ կետի «տույժերը» բառը փոխարինել «տուգանքները» բառով:
Հոդված 15. Օրենքի 140-րդ հոդվածում`
ա) 1-ին կետի «տույժերից» բառը փոխարինել «տուգանքներից» բառով,
բ) 4-րդ կետի առաջին նախադասության «տույժերը» բառը փոխարինել «տուգանքները» բառով, նույն կետի երկրորդ նախադասությունից հանել «կամ այլ տույժերը» բառերը:
Հոդված 16. Օրենքի 141-րդ հոդվածից հանել առաջին «վարչական» բառը:
Հոդված 17. Օրենքի ամբողջ տեքստում «Հանձնաժողով» բառը փոխարինել «Կենտրոնական բանկ» բառերով՝ դրանց համապատասխան հոլովներով:
Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: