Հոդված 1. «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40-րդ հոդվածի 1-ին մասում «հետաքննության մարմինների» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասում «Նախաքննության եւ հետաքննության մարմինների» բառերը փոխարինել «Նախաքննություն եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 45.6-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում «հանված կամ մարված» բառերը փոխարինել «մարված կամ վերացված» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքների ուժի մեջ մտնելու օրը: