Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«զ) շահողի առաջին իսկ պահանջով տրամադրում է շահումը՝ օրենքով սահմանված ձեւով.»:
Հոդված 2. Սույն Օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությմաբ.
«2.Արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով: Նշված հաշիվները համալրվում են, եւ հաշիվներից գումարը կանխիկացվում է միայն անկանխիկ եղանակով: Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից կատարվող խաղադրույքների կատարումը կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է անկանխիկ եղանակով:»:
Հոդված 3. Սույն Օրենքի 5.2 հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«4. Օրենքով սահմանված անկանխիկ գործարքները պետք է իրականացվեն միայն բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով:»:
Հոդված 4. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2.Սույն օրենքի 2 հոդվածով նախատեսված կարգավորումները ուժի մեջ են մտնում վեց ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Ընթացիկ իրավիճակը , իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը:
Այսօր հասարակության մի զգալի զանգված ,անկախ սոցիալական կարգավիճակից սկսել է օգտվել; շահումով խաղերից, որոնց մեջ մեծ չափաբաժին ունեն համացանցի միջոցով իրականացվող շահումով խաղերը: վերոնշյալի հետ կապված , հատկապես սոցիալական խավերի մոտ , սոցիալական խնդիրները ավելի են սրվում:
Մասնավորապես, եթե 2018թ. խաղացողների կողմից գնվել է 333 մլրդ դրամի միավոր խաղ, ապա 2019 թ. այդ գումարը ավելացել է ավելի քան 3.3 անգամ՝ հասնելով 1.115 մլրդ դրամի, իսկ 2020թ. միայն առաջին 10 ամիսներին աjս թիվը արդեն հասել էր 1.548 մլրդ դրամի: Ըստ որոշ գնահատականների՝ 2021թ.-ին այս թիվը գերազանցել է 2 տրիլիոն դրամը: Ավելացել է նաեւ խաղացողների թիվը, 2018-ից 2020թ, բարձրանալով գրեթե 2.5 անգամ՝ 18093-ից հասնելով 44082-ի: Այսինքն՝ 2020թ-ին, 2018թ-ի համեմատ, կազմակերպիչների կողմից գեներացված գումարները առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32%-ը: Այսօր արդեն այս ցուցանիշը ավելի է մեծացել եւ մեր գնահատմամբ տնտեսական եւ ընդհուպ մինչեւ անվտանգության խնդիրներ է պարունակում: Ընդ որում, մեր գնահատմամբ, կանխիկով՝ առանց որեւէ սահմանապակման եւ վերահսկողության ըստ էության անսահմանափակ խաղադրույքներ անելու հնարավորությունը խթան է հանդիսանում անձանց նման վարքագցի եւ հանգեցնում նման շեշտակի աճի: Կարծում ենք նաեւ, որ շահումով խաղերի հանրային օգուտը շատ ավելի քիչ է, քան այն հանրային վնասը, որը հասցվում է ՝ հատկապես սոցիալական ոչ ապահով խավին: Բացառապես անկանխիկ խաղադրույքների իրականացումը կապահովի մի շատ կարեւոր խնդրի լուծում՝ կբարձացնի թափանցիկությունը եւ այդ պարագայում հնարավոր կլինի, որ պետութունը այլ գործիքներով եւս հետեւի ոլորտում խաղացողների վարքագծին, ոլորտի իրական շրջանառությանը: Կլուծվի մի շատ կարեւոր խնդիր. պետության եւ հասարակության առջեւ ֆինանսական պարտավորություններ ունեցող, դրանք կատարել չկարողացող, սոցիալական ծանր վիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ շահումով խաղերին մասնակցելը, էապես կնվազի, քանի որ կանխիկով եւ «պարտքով» խաղալը էապես բարդանալու է: Կարեւոր ենք համարում նաեւ օրենքի ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո ուժի մեջ մտնող կարգավորումը, որը արգելում է էլեկտրոնային դրամապանակների միջոցով խաղադրույքներ անելը կամ բուքմեյքերական հաշիվներ լուծելը, ինչը հնարավորություն կտա բացահայտել խաղադրույքների կատարման ամբողջական շղթան, եւ հետագայում առավել ճշգրիտ եւ հասցեական խաղամոլության դեմ պայքարի քաղաքականություն իրականացնել:
Այս նախաձեռնության միջոցով հնարավոր կլինի նաեւ բացահայտել ոլորտի իրական շրջանառությունը եւ անհրաժեշտության պարագայում հիմնավորված կերպով անցնել ավելի արդար հարկման համակարգի: Հատկանշական է, որ զուգահեռ ՀՀ-ում զարգանում է անկանխիկ վճարումների մշակույթը եւ անկանխիկ գործառնությունների անխափան, պարզ եւ արագ իրականացման համար պետությունը իրականացնում է անհրաժեշտ օրենսդրական, ենթակառուցվածքային եւ կրթական գործողությունները, հետեւաբար որեւէ կերպ չի սահմանափակվում մարդու՝ ֆինանսական միջոցները տնօրինելու հնարավորությունը:
Ոստի այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում եւս մեկ սահմանափակվող եւ թափանցիկությունը բարձրացնող կարգավորման հնարավորություն ունենալը: Կարեւոր փոփոխություն է նաեւ այն, որ քաղաքացիները իրենց շահումները կարող են ստանալ բացառապես միայն անկանխիկ եղանակով , ինչը եւս կնպաստի հասարակության տարբեր շերտերի մոտ անկանխիկ գործառնությունների մշակույթի ձեւակերպման:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը:
Առաջարկվող կարգավորմամբ արգելվում է տոտալիզատորի , շահումով խաղերի կազմակերպիչների եւ նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով , իսկ 6 ամիս հետո ուժի մեջ մտնող կարգավորմամբ բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով: Ընդ որում անկանխիկ մուտքագրում է համարվում այն դեպքը , երբ փողը մուտքագրվում է վիճակախաղի կամ շահումով խաղի կազմակերպչի բանկային հաշվին : Նշենք նաեւ , որ շահումը պետք է փոխանցվի այն հաշվին ,որից կատարվել է գումարի մուտքագրումը՝ խաղալու նպատակով: Կարգավոումը բխում է պետության կողմից իրականացվող անկանխիկ դրամաշրջանառության զարգացման եւ խաղամոլության դեմ պայքարի քաղաքականություններից:
3.Ակնկալվող արդյունքը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային բնագավառում ապահովել առավելագույն թափանցիկություն, պաշտպանել սոցիալապես անապահով խավերի շահերը եւ խաղամոլությամբ տարված մարդկանց համար խաղադրույք կատարելու լրացուցիչ խոչընդոտներ սահմանել՝խաղալու համար: Կարեւոր է նաեւ հասարակության խոցելի խմբերը մոլեխաղերով հրապուրվելու վտանգից զերծ պահելը, հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը եւ մոլեխաղերով հրապուրված անձանց կողմից իրենց եւ իրենց ընտանիքներին նյութական ծանր դրության հասցնելու հաճախ հանդիպող իրողությունը, ինչը հնարավոր կլինի պետության համար այլ գործիքներ հնարավոր դարձնելով այս նախաձեռնությամբ ապահովվող թափանցիկության պարագայում: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել եւ ապահովվել օրենքով սահմանված պահանջների հետ կապված հարաբերությունները:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ