Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«զ) շահողի առաջին իսկ պահանջով տրամադրում է շահումը՝ օրենքով սահմանված ձեւով.»:
Հոդված 2. Սույն Օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությմաբ.
«2.Արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով: Նշված հաշիվները համալրվում են, եւ հաշիվներից գումարը կանխիկացվում է միայն անկանխիկ եղանակով: Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից կատարվող խաղադրույքների կատարումը կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է անկանխիկ եղանակով:»:
Հոդված 3. Սույն Օրենքի 5.2 հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«4. Օրենքով սահմանված անկանխիկ գործարքները պետք է իրականացվեն միայն բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով:»:
Հոդված 4. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2 հոդվածով նախատեսված կարգավորումները ուժի մեջ են մտնում վեց ամիս հետո: