«14.5) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման ուղեցույցների հաստատումը՝
ա. «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության եւ արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի կազմման»,
բ. «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության եւ արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության կազմման»,
գ. «Հանքի փակման ծրագրի կազմման»,
դ. «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության եւ արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցության գնահատման հաշվետվության կազմման»,
ե. «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության եւ արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման հաշվետվության կազմման»,
զ. «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության եւ արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության լիարժեքության գնահատման».»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը հաստատում է սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված ուղեցույցները: