Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6934-22.09.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության (2004 թվականի հունիսի 11-ի թիվ ՀՕ-99-Ն) օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «լիազորված պետական կառավարման մարմնին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ՝ Կենտրոնական բանկ)» բառերով, ինչպես նաեւ Օրենքի ամբողջ տեքստում «լիազորված պետական կառավարման մարմին» բառերը եւ դրանց հոլովումները փոխարինել «Կենտրոնական բանկ» բառերով՝ համապատասխան հոլովումներով :

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազորված պետական կառավարման մարմին շարունակական» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով Կենտրոնական բանկ» բառերով:

Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը եւ դրանց հոլովումները փոխարինել «Կենտրոնական բանկի խորհուրդը» բառերով՝ համապատասխան հոլովումներով :

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում ՝

ա) 4-րդ մասի 3-րդ պարբերության «(հրամանով)» բառը հանել.

բ) 5-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ լիազորված պետական կառավարման մարմնի ներկայացմամբ» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհուրդը» բառերով.

գ) 6-րդ մասի «ապահովագրական գործունեությունը կարգավորող եւ վերահսկողություն իրականացնող լիազորված պետական կառավարման մարմնի ստեղծած որակավորման հանձնաժողովը» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի ստեղծած հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերով.

դ) 8-րդ մասի «որակավորման հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի» բառով.

ե) 9-րդ մասի «Որակավորման հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի» բառով, իսկ «(հրամանով)» բառը հանել:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության «լիազորված պետական կառավարման մարմինը կարող է կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է կիրառել սահմանված» բառերով .

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «, լիազորված պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհուրդը» բառերով:

Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածի

ա) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (տեքստում՝ լիազորված պետական կառավարման մարմին)» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկը» բառերով.

բ) 2-րդ մասի «ա» կետի «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով եւ այլ իրավական ակտերով» բառերով:

Հոդված 8. Օրենքի 28-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել :

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի «այդ օրենքով սահմանված լիազոր մարմին» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկ» բառերով :

Հոդված 10. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերը հանել :

Հոդված 11. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը հանել :

Հոդված 12. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչե լ:

Հոդված 13. Օրենքի 34-րդ հոդվածում ՝

ա) 1-ին մասի «(հրամանով)» բառը հանել.

բ) 2-րդ մասի «փաստաթղթային» բառը փոխարինել «հեռակա» բառով.

ա) 3-րդ մասի «(հրամանը)» բառը հանել:

Հոդված 14. Օրենքի 35-րդ հոդվածում ՝

ա) 1-ին մասի «(հրամանով)» բառը հանել.

բ) 4-րդ մասի «Լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկը» բառերով:

Հոդված 15. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«Հոդված 36. Ապահովագրական գործունեություն իրականացնողների լիցենզիայի գործողության կասեցումը

1. Կենտրոնական բանկը կարող է կասեցնել լիցենզիայի գործողությունը`

ա) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը խախտել է սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» կետերով, 11-րդ հոդվածի 10-րդ մասով, 12-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերով, 20-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով սահմանված պահանջներից որեւէ մեկը.

բ) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը խախտել է սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ապահովագրական պահուստների ձեւավորման եւ տեղաբաշխման կարգի պահանջները.

գ) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը խախտել է 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների չափի, ձեւավորման եւ հաշվարկման կարգի պահանջները.

դ) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը իրականացրել է ապահովագրություն 25-րդ հոդվածի 2-րդ կամ 5-րդ մասերի համաձայն չհիմնավորված սակագներով.

ե) լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում.

զ) լիցենզավորված անձի կողմից սույն օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին Կենտրոնական բանկին ժամանակին չհայտնելու դեպքում.

է) լիցենզավորված անձի կողմից պարբերաբար խախտումներ կատարելու դեպքում

ը) լիցենզավորված անձի կողմից օրենքով սահմանված ստուգումներին խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

թ) լիցենզավորված անձի կողմից՝ օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը 10 օրվանից ավելի ժամկետով խախտելու դեպքում.

ժ) մասնագիտական գիտելիքներ կամ լիցենզիայի պահանջներով կամ պայմաններով նախատեսված մասնագիտական որակավորում ունեցող անձի բացակայության դեպքում` միայն այդ անձի մասով.

ժա) տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում.

ժբ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչեւ խախտման պատճառի վերացումը:

3. Սույն հոդվածի առաջին մասի «ե» կետով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչեւ երկու ամիս ժամանակով:

4. Սույն հոդվածի առաջին մասի «ժա» կետով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է օրենքով նախատեսված ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցվում է Կենտրոնական բանկի որոշմամբ:

6. Սույն հոդվածի առաջին մասի «ժա» կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիցենզիայում նշված ժամկետում տարեկան պետական տուրքը չվճարելու օրվանից:

7. Կենտրոնական բանկն իրավունք ունի օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կասեցնել միայն լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն:

Լիցենզավորման հանձնաժողովը լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկում եւ համապատասխան եզրակացություն է կայացնում օրենքով եւ հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով:»:

Հոդված 16. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«Հոդված 37. Ապահովագրական գործունեություն իրականացնողների լիցենզիայի գործողության դադարեցումը

1. Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել՝

ա) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելիս կամ դրանից հետո մինչեւ լիցենզիա ստանալու պահը խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել է ոչ լիարժեք տեղեկություններ (եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացումը կհանգեցներ լիցենզիա ստանալու հայտի մերժման).

բ) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ, սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ենթարկվել է լիցենզիայի գործողության կասեցման, բացառությամբ, եթե դադարեցման հարցի քննարկման ժամանակ կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացվել են.

գ) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

դ) եթե լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման հետեւանքով պատճառվել է ծանր վնաս.

ե) լիցենզավորված անձի կողմից չարամտորեն խախտումներ կատարելու դեպքում.

զ) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ սույն օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի համաձայն լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում.

է) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում.

ը) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է Կենտրոնական բանկի՝ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշմամբ:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում տվյալ իրավաբանական անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմել միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից::

4.Եթե լիցենզիայի գործողության դադարեցման հետեւանքով ուղղակի վնաս կհասցվի պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, պատվին ու բարի համբավին, ապա դատարանի վճռով կամ Կենտրոնական բանկի որոշմամբ պետք է սահմանվեն նաեւ լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունը դադարեցնելու հետեւանքով երրորդ անձանց շահերի պաշտպանության երաշխիքներ կամ դրա հետեւանքով նրանց պատճառված վնասների հատուցման կարգ կամ հետեւանքների վերացման ժամկետ:»:

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից :

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կարգավորման եւ վերահսկողության զարգացման մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման

«Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կարգավորման եւ վերահսկողության զարգացման մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը մշակվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից 21.07.2005թ. հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի միավորված կարգավորման եւ վերահսկողության ներդրման հայեցակարգը»:

Մասնավորապես նախագծերը նպատակ ունեն Հայաստանի Հանրապետությունում ներդնել ֆինանսական համակարգի միավորված վերահսկողություն, որը կոչված է ապահովելու երկրի ֆինանսական կայունությունը, ֆինանսական շուկայի մասնակիցների համար ազատ մրցակցային պայմաններ եւ պաշտպանել ֆինանսական շուկայի հաճախորդների շահերը:

ՀՀ-ում ֆինանսական համակարգի միավորված վերահսկողության նախադրյալներն են.

1. Միասնական վերահսկողության ներդրման պահանջը բխում է ֆինանսական շուկայում առկա ռիսկերի կառավարման եւ դրանց նվազեցման անհրաժեշտությունից: Մասնավորապես, ներկայումս ՀՀ ֆինանսական համակարգում ձեւավորված իրավիճակն այնպիսին է, որ ֆինանսական շուկայի առանձին մասնակիցների մոտ առաջացող ռիսկերը մեծ ազդեցություն են թողնում այլ մասնակիցների գործունեության վրա: Այս իրավիճակի խորացմանն է նպաստում նաեւ այն հանգամանքը, որ ֆինանսական շուկան արագ արձագանքում է տարբեր տեսակի ինովացիաներին, որոնց ներդրումը շուկայի որոշակի հատվածում իր ազդեցությունն է թողնում այլհատվածների վրա: Մասնավորապես, բանկերի կողմից առաջարկվող որոշ նոր ծառայություններ կապված են ապահովագրության հետ ( գրավի ապահովագրություն, հաճախորդի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրում ) , ինչը ենթադրում է, որ բանկի գործունեության վրա ազդում են նաեւ ապահովագրական ռիսկերը եւ հակառակը՝ ապահովագրական ընկերության վրա ազդում են բանկային ռիսկերը:

2. Ուշադրության է արժանի նաեւ մասնավոր կենսաթոշակային ապահովագրության ձեւավորումը եւ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների ակնկալվող մուտքը ՀՀ ֆինանսական շուկա: Վերջիններիս հաջող գործունեությունը պայմանավորված կլինի պահառու-բանկերի եւ ակտիվների կառավարիչների արդյունավետ եւ կայուն գործունեությամբ, ինչն ապահովելու համար դրանց գործունեության կարգավորման դաշտը եւ վերահսկողությունը պետք է հաշվի առնեն կենսաթոշակային հիմնադրամների մասնակիցների միջեւ փոխհարաբերությունները եւ ռիսկերը:

3. Ռիսկերի կառավարման համապարփակ մոտեցում է պահանջում նաեւ ՀՀ բանկային համակարգի ունիվերսալությունը, ինչը ենթադրում է, որ ՀՀ բանկերը կարող են ակտիվ գործել արժեթղթերի շուկայում: Սակայն, բանկերի միջոցները արժեթղթերի շուկայում ներդնելու անհրաժեշտ նախապայմաններից է ընդունելի ռիսկայնությամբ արժեթղթերի առկայությունը շուկայում: Թե՛ արժեթղթեր թողարկողի եւ թե՛ բանկերի նկատմամբ ներկայացվող պահանջները պետք է բխեն մեկը մյուսից,արժեթղթերի շուկայում առկա ռիսկերը տեսանելի պետք է լինեն բանկային վերահսկողության համար եւ հակառակը՝ բանկային համակարգում առկա ռիսկերը տեսանելի՝ արժեթղթերի շուկայի վերահսկողության համար:

4. Միավորված կարգավորման եւ վերահսկողության ստեղծումը թույլ կտա էականորեն բարձրացնել ֆինանսական շուկայի ռիսկերի բացահայտման արդյունավետությունը (այդ թվում՝ դրանց կանխարգելման ճանապարհով), ինչը կարող է ֆինանսական շուկայի նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման լրացուցիչ գործոն հանդիսանալ:

5. Բացի վերը նշվածից, միավորված կարգավորման եւ վերահսկողության առկայությունը դյուրին կդարձնի ֆինանսական շուկայի զարգացմանն ուղղված միասնական միջոցառումների մշակման եւ իրականացման գործընթացը ( կնվազի ֆինանսական շուկայի առանձին հատվածների թերզարգացածության ռիսկը ) : Բացի այդ, դա կբարձրացնի ֆինանսական շուկայում ճգնաժամային իրավիճակների կանխարգելմանը միտված միջոցառումների արդյունավետությունը՝ էականորեն բարձրացնելով որոշումներ ընդունելու օպերատիվությունը:

6. Միավորված կարգավորման եւ վերահսկողության մոդելին անցումը արդարացվում է նաեւ ծախսերի նվազման տեսանկյունից: Քանի որ ՀՀ ֆինանսական համակարգը շատ փոքր է, նպատակահարմար չէ ամեն մի հատվածի համար կազմավորել եւ պահել վերահսկող ու կարգավորող առանձին մարմին: ՀՀ համար այս գործոնի դերը մեծ է, քանի որ հնարավորություն է տալիս քիչ ծախսերով ապահովել վերահսկողության բարձր արդյունավետություն:

7. ՀՀ-ում միավորված կարգավորման եւ վերահսկողության ներդրումը բխում է ֆինանսական շուկայի արդյունավետ վերահսկողության միջազգային լավագույն փորձից: Վերջին հանգամանքը կարեւորվում է նաեւ նրանով, որ ՀՀ ֆինանսական շուկան ( այդ թվում նաեւ վերահսկողությունը ) դեռ վերջնականապես ձեւավորված չէ եւ, այս առումով, դա հնարավորություն կտա խուսափելու անցումային շրջանի բարդություններից եւ թերություններից:

Նախագծերով նախատեսվում է, որ միավորված կարգավորման եւ վերահսկողության համակարգով վերահսկվի եւ կարգավորվի ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնակիցների, մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների, գրավատների եւ այլ ֆինանսական միջնորդ կազմակերպություններիգործունեությունը: Իսկ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի զարգացման քաղաքականության հիմնական ուղղություններն ու սկզբունքները սահմանվեն ՀՀ օրենքներով:

Նախագծերով միավորված կարգավորման եւ վերահսկողության համակարգը նախատեսվում է ներդնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, քանի որ Կենտրոնական բանկը անկախ ու կայացած ինստիտուտ է, որի ռեսուրսները եւ ինստիտուցիոնալ կարողությունները բավարար են գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար: