Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի մայիսի 8-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ չորրորդ պարբերությամբ.
«Պարտադիր տասներկուամյա միջնակարգ կրթության իրավունքի իրացման համար սույն հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերությունում նշված տարիքային սահմանափակումը չի տարածվում քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձեւով պատիժ կրող այն դատապարտյալների վրա, ում պատժից ազատման ժամկետի լրանալուն կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին մնացել է 1 տարուց ավելի: Սույն հոդվածում նշված անձինք, իրենց ցանկությամբ, կարող են իրացնել իրենց կրթության իրավունքը (միջնակարգ կրթություն ստանալ)՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:»:
Հոդված 2.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի օգոստոսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում