Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
228-05.04.2022--012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՈՒՇ ԲԵՂԼՈՅԱՆԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածով, ինչպես նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 29-րդ եւ 30-րդ հոդվածներով՝

Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

Անուշ ԲԵՂԼՈՅԱՆԻՆ նշանակել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ 2022 թվականի հունիսի 1-ից՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով: