«թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալներ (այսուհետ՝ ածանցյալներ)՝ սինթետիկ կամ բնական ծագման նյութեր, որոնք առանձին տողերով ներառված չեն Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների ցանկում, որոնց քիմիական կառուցվածքն առաջացել է համապատասխան թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի քիմիական կառուցվածքում մեկ կամ մի քանի ջրածնի ատոմների, հալոգենների կամ հիդրօքսիլ խմբերի փոփոխումով (ձեւական փոխարինումով) այլ միարժեք կամ երկարժեք ատոմներով կամ փոխարինողներով (բացառությամբ հիդրօքսիլ եւ կարբօքսիլ խմբերի), որոնցում ածխածնի ատոմների ընդհանուր քանակը չպետք է գերազանցի համապատասխան թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի ելակետային քիմիական կառուցվածքում ածխածնի ատոմների քանակը: Այն դեպքում, երբ միեւնույն նյութը կարող է համարվել մի քանի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ածանցյալ, ապա այն ճանաչվում է այն թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի ածանցյալ, որի քիմիական կառուցվածքի փոփոխությունը պահանջում է նվազագույն քանակությամբ փոխարինողների կամ ատոմների ներառում.»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «անալոգների,» բառից հետո լրացնել «ածանցյալների,» բառով:
Հոդված 3. Օրենքի 38-40-րդ հոդվածների վերնագրերը եւ տեքստերը «պրեկուրսորների» բառից հետո լրացնել «, ածանցյալների» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից: