Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2481-29.04.2022-ՏԵ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 234-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 189-204 հոդվածներով նախատեսված մաքսային կանոնների խախտումների» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 302-321-րդ հոդվածներով նախատեսված մաքսային կանոնների խախտումների» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ «5)» ենթակետով.

«5) մաքսային մարմնի պաշտոնատար անձինք՝ մաքսային կանոնների խախտման համար:»:

Հոդված 3. Օրենսգրքի 283-րդ հոդվածի 5-րդ պարբերության մեջ «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» օրենքով» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 310-րդ հոդվածի 8-րդ պարբերության մեջ «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 89, 92-97 հոդվածներով» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» օրենքով» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: