Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.9-րդ հոդվածի`
1. վերնագրում եւ 1-ին մասում «պահպանության,» բառից հետո լրացնել «հայտարարատուի ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրերի լրացման,» բառերը.
2. 1-ին մասում «90» թիվը փոխարինել «37» թվով եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ «9)» եւ «10)» ենթակետեր.
«9) Մաքսային հայտարարագիրը թղթային կրիչով ներկայացնելու դեպքում, եթե հայտարարատուն չի կարող ներկայացնել մաքսային հայտարարագրի էլեկտրոնային օրինակը, մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տեսքը ձեւավորելու համար
10) հայտարարատուի ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրի լրացման համար»:
բազային տուրքի 3.5-ապատիկի չափով
բազային տուրքի 30-ապատիկի չափով
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի նախավերջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե)» ենթակետով՝
«ե) մաքսային հայտարարագրի լրացման համար՝ մինչեւ «Մաքսային կարգավորման մասին» օրենքով նախատեսված դիմումը ներկայացնելը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: