Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 3-րդ մասով.
«Մաքսային մարմինները արժութային վերահսկողություն են իրականացնում անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով արժութային արժեքների տեղափոխման նկատմամբ:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը «մասերում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: