Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6937-22.09.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության (2001 թվականի մայիսի 30-ի թիվ ՀՕ-193) օրենքի8-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետի 1-ին եւ 2-րդ պարբերություններից հանել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի» բառերը.

բ) 2-րդ կետի 3-րդ պարբերությունից հանել «եւ արժեթղթերի շուկայի» բառերը, «եւ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին»» բառերը, «օրենքներով եւ դրանց» բառերի փոխարեն գրել «օրենքով եւ դրան» բառերը.

գ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի 5-րդ պարբերությունը:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում՝

ա) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 5-րդ բաժնի 1-ին եւ 2-րդ կետերի 3-րդ սյունակում «ԱՀ» տառերը փոխել «ԿԲ» տառերով.

բ)լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ բաժնի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 41-րդ եւ 6-րդ կետերի 3-րդ սյունակում «ԱՀ» եւ «ԿՄ» տառերը փոխել «ԿԲ» տառերով.

գ. 4-րդ կետից հանել «ԱՀ - Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով.» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: