Armenian ARMSCII Armenian
Կ-6937-22.09.2005-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 8-րդ հոդվածի երկրորդ մասում՝

ա) առաջին եւ երկրորդ պարբերություններից հանել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի» բառերը.

բ) երրորդ պարբերությունից հանել «եւ արժեթղթերի շուկայի» եւ «եւ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին»» բառերը, իսկ «օրենքներով եւ դրանց» բառերը փոխարինել «օրենքով եւ դրան» բառերով.

գ) ուժը կորցրած ճանաչել հինգերորդ պարբերությունը:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի վեցերորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում՝

ա) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 5-րդ բաժնի 1-ին եւ 2-րդ կետերի երրորդ սյունակում «ԱՀ» տառերը փոխարինել «ԿԲ» տառերով.

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի վեցերորդ բաժնի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 41 -րդ եւ 6-րդ կետերի երրորդ սյունակում «ԱՀ» եւ «ԿՄ» տառերը փոխարինել «ԿԲ» տառերով.

գ) 4-րդ կետից հանել «ԱՀ - Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով.» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: