Հոդված 1. ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Սույն օրենքով նախատեսված՝ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում այդ մարմինների անդամները մինչեւ 2022 թվականի հունիսի 30-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում 2021 թվականի գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիրը:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ եւ 9-րդ մասերով.
«8. Կուսակցությունները սույն օրենքի 20-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ 2021 թվականի հաշվետու տարվա վերաբերյալ իրենց տարեկան հաշվետվությունները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները հրապարակում են մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 15-ը:
9. Սույն օրենքի 22-րդ հոդվածով լրացվող՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28.1-ին հոդվածով նախատեսված՝ կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձինք 2022 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում պաշտոն ստանձնելու կամ դադարեցնելու դեպքում համապատասխան հայտարարագրերը ներկայացնում են մինչեւ 2022 թվականի հունիսի 30-ը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: