Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում «հունվարի» բառը փոխարինել «հունիսի» բառով,
2) 3-րդ մասում «հունվարի» բառը փոխարինել «հունիսի» բառով,
3) 4-րդ մասում «հունվարի» բառը փոխարինել «հունիսի» բառով,
4) 5-րդ մասում «հունվարի» բառը փոխարինել «հունիսի» բառով,
5) 6-րդ մասում «հունվարի» բառը փոխարինել «հունիսի» բառով,
6) լրացնել նոր՝ 7-րդ մասով.
«7. Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված՝ պետական ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կուսակցությունների՝ 2021 թվականի տարեկան հաշվետվությունների ստուգումն իրականացվում է մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 31-ը»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: