«Այս դեպքում սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սահմանափակումը չի գործում:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ներկա իրավիճակը.
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի համար նախատեսում է միայն մեկ պահանջ, որ նա պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է, որ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտանակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
Առաջարկվում է
Լրացում կատարել 102-րդ հոդվածում, ըստ այդմ, սահմանելով, որ 102-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու դեպքում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված սահմանափակումը չի գործում:
Ակնկալվող արդյունքը
Օրենքի նախագծի ընդունման դեպքում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102.-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտանակատար կարող է նշանակվել նաեւ տվյալ համայնքի ավագանու անդամը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Սիմոնյան,
ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Վահագն Հովակիմյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի լրացվող հոդվածի մասին տեղեկանքը:
Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
Կանխավ շնորհակալ ենք:
Ազգային ժողովի պատգամավորներ`