Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6938-22.09.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուների օրիանականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության ( 2005 թվականի հունվարի 11-ի թիվ ՀՕ-13-Ն) օրենքի 5-րդ հոդվածի 2-ին մասում ՝

- հանել առաջին պարբերության «բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերը,

- հանել երկրորդ պարբերությունը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «իրենց եւ հաճախորդի կամ երրորդ անձի միջեւ կնքված» բառերը:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ պարբերության «եռօրյա» բառը փոխարինել «հինգօրյա» բառով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետից հանել «ապահովագրական կազմակերպությունների, գրավատների» բառերը:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող է» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով եւ պայմաններով իրավունք ունի» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: