Հոդված 1. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուների օրիանականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության (2005 թվականիհունվարի 11-ի թիվ ՀՕ-13-Ն) օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասում՝
ա) հանել առաջին պարբերության «բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերը
բ) երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել :
Հոդված 2 . Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասից հանել «իրենց եւ հաճախորդի կամ երրորդ անձի միջեւ կնքված» բառերը:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի հինգերորդ պարբերության «եռօրյա» բառը փոխարինել «հինգօրյա» բառով:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի երրորդ մասի «ա» կետից հանել «ապահովագրական կազմակերպությունների, գրավատների» բառերը:
Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասի «Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող է» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով եւ պայմաններով իրավունք ունի» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1 -ից :