Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-259-11.05.2022-ԱՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2021 թվականի հոկտեմբերի 29-ին Վարշավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությունը» :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱ) ՄԱՍԻՆ» 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ առանց թուլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013թ.-ի ապրիլի 19-ին եւ ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից:

Համաձայնագրի միջոցով Պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման եւ անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլեւս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին եւ դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը՝ համագործակցության ոգով:

Մինչ այս Համաձայնագրի կնքումը Հայաստանի Հանրապետությունը ռեադմիսիայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Եվրոպական միության անդամ 10 պետությունների հետ: Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ սահմանել եւ իրականացնել միասնական ընթացակարգեր՝ Կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում:

Համաձայնագրի 20-րդ հոդվածի համաձայն. «Չխախտելով սույն Համաձայնագրի ուղղակի կիրառելիությունը՝ անդամ պետության կամ Հայաստանի դիմումի հիման վրա՝ Հայաստանը եւ անդամ պետությունը կազմում են կիրարկող արձանագրություն, որը նաեւ կարգավորում է, ի թիվս այլ հարցերի, հետեւյալը՝

ա) իրավասու մարմինների նշանակումը, սահմանային անցակետերի եւ կոնտակտային անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը,

բ) ուղեկցությամբ վերադարձի պայմանները՝ ներառյալ երրորդ երկրի քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ուղեկցությամբ տարանցումը,

գ) միջոցները եւ փաստաթղթերը՝ ի հավելումն Համաձայնագրի 1-4-րդ հավելվածներում թվարկվածների,

դ) հետընդունման ձեւերը՝ արագացված ընթացակարգերի ներքո,

ե) հարցազրույցների ընթացակարգը»:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրության նախագծով կարգավորվելու են Համաձայնագրի 20-րդ հոդվածում նշված վերոհիշյալ հարցերը:

Հարկ է նշել, որ Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործընթացի մեկնարկում, ի թիվս այլ առանցքային հարցերի, ԵՄ կողմից կարեւորվում է Հայաստանի Հանրապետության կողմից պատրաստակամությունը՝ ԵՄ երկրներում անկանոն կարգավիճակում գտնվող իր քաղաքացիների վերադարձի աջակցության հարցում:

Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում վերադարձի, այդ թվում՝ հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի կիրարկման գործընթացը հաջող իրականացնելու ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին նկատվում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ առանց թուլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի շրջանակներում ստացվող ռեադմիսիոն հայցերի թվի էական աճ: Այսպես, եթե 2012-2017թթ-ին ստացվել են 1446 ռեադմիսիոն հայցեր՝ 2812 անձանց մասին, ապա միայն 2018 թվականին ստացվել են 1030 հայցեր՝ 2045 անձանց մասին, 2019 թվականին ստացվել են 870 ռեադմիսիոն հայցեր՝ 1656 անձանց մասին, իսկ 2020 թվականին ստացվել են 691 ռեադմիսիոն հայցեր՝ 1231 անձանց մասին, իսկ 2021 թվականին ստացվել են 760 ռեադմիսիոն հայցեր՝ 1328 անձանց մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի՝ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությանը վերապահված ոլորտների 95.1 կետով (Հետընդունման (ռեադմիսոն) համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնում եւ ոլորտում թվային լուծումների կիրառում), 2021թ.-ի հոկտեմբերի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրության վավերացումը գտնում ենք նպատակահարմար:


ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ


ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրության կատարման համար պատասխանատու մարմիններ են՝

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը
 


Եզրակացություններ եւ տեղեկանքներ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն