Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6939-22.09.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության (1997 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՀՕ-186) օրենքի 16-րդ հոդվածում՝

ա) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

բ) 16-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի» բառերի փոխարեն գրել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: