Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-262-11.05.2022-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԱԳԱ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2018թ. հունիսի 6-ին ստորագրված «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը ՝ կից վերապահումով :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԱԳԱ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի հունիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության Կզըլ քաղաքում:

Համաձայնագրի նպատակն է՝ դրա մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման հուսալիության ամրապնդումը եւ ԶՈՒ-երի միջեւ փոխգործակցության կապերի կազմակերպումը, որն իրականացվում է այդ թվում ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական նշանակության կապի արբանյակային ինտեգրված համակարգի ստեղծման միջոցով՝ դրա ազգային սեգմենտների ծավալմամբ՝ նկատի ունենալով համաձայնեցված տեխնիկական պահանջները:

Ռուսաստանի Դաշնության ռազմական նշանակության գործող տիեզերական սարքերի ռետրանսլյատորների թողունակության ռեսուրսը Համաձայնագրով տրամադրվում է Կողմերին՝ ելնելով Համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈՒ կառավարման եւ նրանց ԶՈՒ ռազմական կառավարման մարմինների փոխգործակցության կապերի կազմակերպման շահերից: Ռեսուրսի օգտագործումն ապահովվում է Համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈՒ կողմից ՌԴ զինված ուժերում կիրառման համար թույլատրված ռազմական նշանակության արբանյակային կապի երկրային կայանների շահագործման հիմքով:

Ռեսուրսի օգտագործման ոլորտում համաձայնությունները, այդ թվում՝ ռազմատեխնիկական աջակցության գծով դրա անհատույց տրամադրման հնարավորությունը կայացվում են երկկողմ համաձայնագրերով, որոնք կնքվում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության եւ Համաձայնագրի մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջեւ:

Համաձայնագրով հնարավորություն է ընձեռնվում Կողմերի մասնաբաժնի ֆինանսավորման հիմքով մասնակցել ռազմական նշանակության կապի նոր արբանյակային համակարգերի ստեղծմանը:

Տեղեկատվության փոխանցումը եւ դրա պաշտպանությունը իրականացվում են Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան: Միջպետական գաղտնիքների հետ աշխատանքը եւ դրանց պաշտպանությունն իրականացվում են ԱՊՀ շրջանակներում գործող գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին միջազգային պայմանագրերին եւ գաղտնի տեղեկատվության (պետական գաղտնիքների) փոխադարձ պաշտպանության մասին երկկողմ պայմանագրերին համապատասխան:

Համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված տեղեկատվությունը չի կարող փոխանցվել երրորդ կողմի՝ առանց դա տրամադրող Կողմի գրավոր համաձայնության: Կողմերից մեկի կողմից Համաձայնագրի իրականացման արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը չի կարող իր կողմից օգտագործվել ի վնաս մյուս Կողմերի շահերի:

Հայաստանի Հանրապետությունը ակտիվորեն ներգրավված է Անկախ պետությունների համագործակցության անվտանգության բաղադրիչի շրջանակներում իրականացվող փոխգործակցության մեջ եւ հանդիսանում է այդ ոլորտում համագործակցության շահառու:

Համաձայնագիրը ստորագրվել է Բելառուսի Հանրապետության Կառավարության, Ղազախստանի Հանրապետության Կառավարության, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեւ:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած եւ դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերից երրորդ ծանուցումը ավանդապահի կողմից ստանալու ամսաթվից 30 օր անց: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, բաց է Անկախ Պետությունների Համագործակցության ցանկացած մասնակից պետության համար՝ միանալու մասին փաստաթուղթը ավանդապահին փոխանցելու միջոցով: Միացող պետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը ավանդապահի կողմից ստանալու ամսաթվից 30 օր անց:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2020թ. հունվարի 1-ին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել այն ստորագրած Կողմերի համար, Տաջիկստանի Հանրապետությունը Համաձայնագրին միացել է 2021թ. ապրիլի 14-ից:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից դրա Կողմերի համար իր գործողությունն է դադարեցնում 1993թ. մարտի 12-ի «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը:

Հաշվի առնելով վերոնշյալը եւ նաեւ այն, որ Համաձայնագիրը հենվում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռեսուրսի վրա՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի հիմքով նպատակահարմար է գտնում «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրին միանալը:

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՐՄԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԱԳԱ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում եմ, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերի դրույթների հիմքով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսելու դեպքում՝ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքով:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐ

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) առկա են դրույթներ, որոնք կարող են հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման (մասնավորապես՝ Համաձայնագրի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ հոդվածները):

Միաժամանակ Համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չի պարունակում:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ





ՀՀ պաշտպանության նախարար

Ա. Կարապետյանին

ՀՀ արդարադատության նախարար

Կ. Անդրեասյանին

Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարության

31.08.2021 թվականի թիվ ՊՆ/510/4579-2021 գրության

Հարգելի՛ պարոնայք

Հայտնում ենք, որ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:


Հարգանքով` Գ. Սանոսյան

ՏԵՂԵԿԱՆՔ

«Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրին միանալու նպատակահարմարության մասին

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (այսուհետ` ԱՊՀ ՊՆԽ) 2013թ. հունիսի 5-ի որոշման համապատասխան Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կապի գլխավոր վարչությունը մշակել է «1993թ. մարտի 12-ի Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագիծ (այսուհետ` Արձանագրության նախագիծ):

Արձանագրության նախագծի ընդունումը պայամանավորված էր ռազմական նշանակության կապի ժամանակակից տեսակների օգտագործման ոլորտում համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունից` 1993թ. մարտի 12-ի Համաձայնագրի առանձին դրույթների հստակեցման հիման վրա:

Հետագա քննարկումների ընթացքում նպատակահարմար է համարվել փաստաթուղթը կնքել որպես Համաձայնագիր:

ԱՊՀ Գործադիր կոմիտեն դիմել է ԱՊՀ մասնակից պետություններին` փաստաթուղթը կնքել ոչ թե ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի, այլ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի կայանալիք հերթական նիստերից մեկի ընթացքում: Դրա համար ԱՊՀ պաշտպանության նախարարները պետք է օժտված լինեն համապատասխան լիազորություններով:

Ի պատասխան ՀՀ վարչապետի 14.03.2017թ. թիվ 02/12.15/5801-17 հանձնարարականի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը տեղեկացվել է, որ ԱՊՀ Գործադիր կոմիտեի վերոնշյալ առաջարկության վերաբերյալ ՀՀ պաշտպանության եւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունները առարկություններ չունեն:

«Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) միջկառավարական մակարդակով ստորագրվել է 2018թ. հունիսի 6-ին Կզըլ քաղաքում (Ռուսաստանի Դաշնություն) կայացած ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի ընթացքում: Համաձայնագիրը չի ստորագրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դ. Տոնոյանի կողմից:

Դիտարկվող Համաձայնագրի նախագիծը մշակվել է ելնելով դրա մասնակից պետությունների զինված ուժերի, այլ զորքերի եւ զինվորական կազմավորումների կողմից ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման անհրաժեշտությունից:

Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործումը եւ կատարելագործումն իրականացվում են Համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման հուսալիության բարձրացման եւ դրանց միջեւ փոխգործակցության կապերի կազմակերպման նպատակներով:

ՌԴ գործող տիեզերական սարքերի (այսուհետ` ՏՍ-ի) ռետրանսլյատորների թողունակության ռեսուրսը տրամադրվում է Կողմերին ի շահ Համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման եւ Համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների փոխգործակցության կապերի կազմակերպման:

ՌԴ գործող ՏՍ-ի ռետրանսլյատորների թողունակության ռեսուրսի օգտագործումը ապահովվում է ռազմական նշանակության արբանյակային կապի երկրային կայանների, որոնց կիրառումն թույլատրված է ՌԴ զինված ուժերում, Համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի կողմից շահագործման հիման վրա:

ՌԴ գործող ՏՍ-ի թողունակության ռեսուրսի օգտագործման ոլորտում պայմանավորվածությունները` այդ թվում ռազմատեխնիկական աջակցման ցուցաբերման ուղղությամբ անհատույց հիմքով դրա տրամադրման հնարավորությունը, սահմանվում են ՌԴ պաշտպանության նախարարության եւ Համաձայնագրի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների/պաշտպանական գերատեսչությունների միջեւ կնքված երկկողմ համաձայնագրերով:

ԱՊՀ ռազմական նշանակության արբանյակային կապի ինտեգրված համակարգի ստեղծումն ապահովվում է Կողմերի` նրա ազգային սեգմենտների ծավալման միջոցով: Ռազմական նշանակության արբանյակային կապի ինտեգրված համակարգի ազգային սեգմենտների շահագործման եւ ծավալման կարգը որոշվում է շահագրգիռ Կողմերի համապատասխան համաձայնագրերում:

Միասնականացված ծրագրա-ապարատային սարքավորման եւ տեղեկության գերարագ փոխանցման ժամանակակից սկզբունքների վրա կառուցվող ռազմական նշանակության կապի նոր արբանյակային համակարգերի ստեղծումը կարող է իրականացվել Կողմերի ֆինանսավորման մասնաբաժնի հիման վրա:

Նման նախագծերի ֆինանսավորմանը մասնակցած յուրաքանչյուր Կողմ օժտվում է կիրառելու կապի նոր արբանյակային համակարգերի թողունակության ռեսուրսի օգտագործման իրավունքներով` իր մասնավճարի ծավալի չափով, եթե Կողմերը չունեն այլ պայմանավորվածություններ:

Համաձայնագրի իրագործման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը իրականացվում է ազգային օրենսդրությանը համապատասխան միջոցների սահմաններում, որոնք նախատեսվում են ազգային բյուջեներում պաշտպանության նախարարություններին/պաշտպանական գերատեսչություններին զինված ուժերը պահելու համար, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չի համաձայնեցվի:

Համաձայնագրին միանալը բխում է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի 1.1 կետի (արտաքին քաղաքականություն) 1-ին, 15-րդ ենթակետերից, ինչպես նաեւ 1.3 կետի (պաշտպանության ոլորտ. զինված ուժերի բարեփոխումներ) 4-րդ ենթակետից, եւ դրան միանալով հնարավորություն կստեղծվի խթանել ՀՀ կառավարության ծրագրի՝ վերոնշյալ կետերով սահմանված դրույթների իրագործման ապահովման գործընթացը:

Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը հնարավորություն կընձեռի ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմական նշանակության կապի ժամանակակակից տեսակների, ինչպես նաեւ արբանյակային կապի համակարգերի ուղեծիրային խմբավորման օգտագործումը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը, ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարում միանալ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրին:


ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Կարապետյան,

Ի պատասխան Ձեր 2021թ. օգոստոսի 31-ի թիվ ՊՆ/510/4579-2021 գրության հայտնում եմ, որ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրին միանալու կապակցությամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առարկություններ չունի:

ՀԱՐԳԱՆՔՈՎ` ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ




Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հավելված

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն