ՀՈԴՎԱԾ 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մաuին» Հայաuտանի Հանրապետության (1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-185) օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի թ/ կետից հանել «բացառությամբ թաղային համայնքների» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասից հանել 2-րդ նախադասությունը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 10-րդ հոդվածի`
1. 10-րդ մասից հանել «բացառությամբ թաղային համայնքների» բառերը:
2. 11-րդ մասում «թաղային համայնքներում» բառերը փոխարինել «Երեւան քաղաքում» բառերով:
3. 11.1-րդ մասում «թաղային համայնքներում» բառերը փոխարինել «Երեւան քաղաքում» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքում Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակելուց հետո հաջորդ երկուշաբթի օրը: