Հոդված 1.
«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության (2002 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՀՕ-515-Ն) օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «բանկերում» բառից հետո լրացնել «, վարկային, վճարահաշվարկային կազմակերպություններում, ապահովագրական եւ գրավատնային գործունեություն իրականացնող, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց եւ այդ անձանց ինքնակարգավորվող անձանց մոտ» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: