Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության (2002 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՀՕ-515-Ն) օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասը «բանկերում» բառից հետո լրացնել «, վարկային, վճարահաշվարկային կազմակերպություններում, ապահովագրական եւ գրավատնային գործունեություն իրականացնող, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց եւ այդ անձանց ինքնակարգավորվող անձանց մոտ» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: