Armenian ARMSCII Armenian
Կ-69310-22.09.2005-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-515) 4-րդ հոդվածի առաջին մասը «բանկերում» բառից հետո լրացնել «, վարկային, վճարահաշվարկային կազմակերպություններում, ապահովագրական եւ գրավատնային գործունեություն իրականացնող, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց եւ այդ անձանց ինքնակարգավորվող անձանց մոտ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: