Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «ազատության սահմանափակումը,» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունը «ժամկետից» բառից հետո լրացնել «, կամ նշանակված պատժատեսակն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված առավել խիստ պատժատեսակից» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 11-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո չգտնվող կամ տարբերանշանը չկրող քաղաքացիական օդանավի վրա քրեական օրենքով նախատեսված արարք կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հայաստանի Հանրապետության ռազմական կամ կառավարական նավի կամ պետական օդանավի կամ այլ թռչող սարքի (ռազմական, ոստիկանական, մաքսային) վրա քրեական օրենքով նախատեսված արարք կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը, անկախ դրա գտնվելու վայրից, լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 13-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածով նախատեսված կանոնները կիրառվում են համապատասխան դատական ակտը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվելուց հետո:»:
Հոդված 5. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «, 266-րդ հոդվածով, 341-րդ հոդվածի 1-ին մասով կամ 342-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել « կամ 266-րդ հոդվածով» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում «ազատազրկման» բառը փոխարինել «ազատությունից զրկելու» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության այն դեպքում, երբ չի գիտակցել իր արարքի հակաիրավականությունը եւ տվյալ իրադրությունում չէր կարող գիտակցել դա, ինչպես նաեւ այն դեպքում, երբ չի նախատեսել իր արարքի վտանգավոր հետեւանքների առաջացման հնարավորությունը եւ տվյալ իրադրությունում պարտավոր չէր կամ չէր կարող նախատեսել դա:»:
Հոդված 8. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ մասում «հանցանքը համարվում» եւ «կատարված հանցանքն» բառերից հետո «առանձնապես ծանր» բառերը փոխարինել «առանձնապես ծանր կամ ծանր» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 6-րդ մասում «զրկելն», «տարածվում է» եւ «սկսվում է» բառերից հետո «ազատազրկման» բառը փոխարինել «ազատությունից զրկելու» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 62-րդ հոդվածում՝
1) 4-րդ եւ 5-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը կատարվում է դատապարտյալի նկատմամբ նշանակված հիմնական պատիժը կրելուց հետո: Այն դեպքում, երբ արդարադատության բնագավառում պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով համաձայնություն է ձեռք բերում դատապարտյալին պատժի մնացած մասը կրելու նպատակով իր քաղաքացիության երկիր փոխանցելու վերաբերյալ, ապա օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտը համարվում է ի կատար ածված դատապարտյալի փոխանցումն իրականացնելու մասին արդարադատության բնագավառում պետական լիազոր մարմնի ծանուցումն ստանալուց հետո: Այն դեպքում, երբ սույն օրենսգրքի 84-րդ կամ 85-րդ հոդվածով սահմանված կարգով կայացվել է անձին պատժից ազատելու վերաբերյալ որոշում, օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը կատարվում է փորձաշրջանն ավարտվելուց հետո: Սույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում անձին պատժի հետագա կրումից ազատելու, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ մասով կամ 88-րդ հոդվածով սահմանված կարգով անձին հիմնական պատժից ազատելու դեպքում օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը կատարվում է պատժի հետագա կրումից կամ պատժից ազատելուց հետո:
5. Օտարերկրյա քաղաքացին կարող է վտարվել իր քաղաքացիության պետություն կամ այն պետություն, որտեղ վերջինս մշտապես բնակվում է: Վտարման երկիրը սահմանում է դատարանը՝ հաշվի առնելով դատապարտյալի կարծիքը:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ մասերով.
«6. Այս պատժատեսակը չի կարող նշանակվել՝
1) փախստականի կարգավիճակ ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած անձի նկատմամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի,
2) չվերադարձելիության սկզբունքից օգտվող օտարերկրյա քաղաքացու նկատմամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի,
3) մինչեւ հանցանք կատարելը Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձի հետ ամուսնացած կամ խնամքին Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա ունեցող անձի նկատմամբ,
4) եթե անձը վտարվող պետության տարածքում քրեական հետապնդման է ենթարկվում այնպիսի արարքի համար, որը կարող է պատժվել մահապատժով,
5) եթե հիմնավորվում է, որ վտարվող պետության տարածքում անձը կարող է հետապնդման ենթարկվել ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար, կամ
6) եթե հիմնավորվում է, որ վտարվող պետության տարածքում անձը կարող է ենթարկվել խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
7. Հայաստանի Հանրապետությունից չի կարող վտարվել այն անձը, որի նկատմամբ նշանակվել է սույն հոդվածով նախատեսված պատիժը, սակայն մինչեւ պատժի կատարումը դատապարտյալը ձեռք է բերել փախստականի կամ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացածի կարգավիճակ, կամ նրա նկատմամբ հաստատվել է չվերադարձելիության սկզբունքի կիրառելիությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 11. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 5-րդ մասում «տուգանքի» բառը փոխարինել «սույն օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տուգանքի» բառերով:
Հոդված 12. Օրենսգրքի 64-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Սույն հոդվածի իմաստով՝ պատժից խուսափող է համարվում այն դատապարտյալը, որը երկու եւ ավելի անգամ խախտել է դատարանի սահմանած արգելքը:»:
Հոդված 13. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում «Ազատազրկման» բառը փոխարինել «Ազատությունից զրկելու» բառերով:
Հոդված 14. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասում «եթե դա կապված չէ ազատազրկման հետ» բառերը փոխարինել «բացառությամբ ազատազրկման ձեւով վերջնական պատժի» բառերով:
Հոդված 15. Օրենսգրքի 82-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Նախկինում սույն հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից:»:
Հոդված 16. Օրենսգրքի 83-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «անձին որպես մեղադրյալ ներգրավելու» բառերը փոխարինել «անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու» բառերով.
2) 10-րդ մասի «հանցագործություններ» բառը փոխարինել «հանցանքներ» բառով:
Հոդված 17. Օրենսգրքի 86-րդ հոդվածի վերնագրում «Պատժի» բառը փոխարինել «Հղի կնոջ կամ խնամքին մինչեւ 6 տարեկան երեխա ունեցող անձի պատժի» բառերով.
Հոդված 18. Օրենսգրքի 87-րդ հոդվածի 5-րդ մասում «բժշկական հանձնաժողովը» բառերը փոխարինել «բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովը» բառերով:
Հոդված 19. Օրենսգրքի 90-րդ հոդվածի 7-րդ մասում «հանցանքի կատարման» բառերը փոխարինել «մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու» բառերով:
Հոդված 20. Օրենսգրքի 93-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ դատվածության մարման կամ վերացման պահը: Դատվածության վերացման համար հիմք են համաներման մասին օրենքը, ինչպես նաեւ արարքի ապաքրեականացումը:».
2) 5-րդ մասի 2-րդ կետի «ազատազրկման» բառը փոխարինել «ազատությունից զրկելու» բառերով:
Հոդված 21. Օրենսգրքի 97-րդ հոդվածից հանել 3-րդ մասի երկրորդ նախադասությունը:
Հոդված 22. Օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասում «եթե դա կապված չէ ազատազրկման հետ» բառերը փոխարինել «բացառությամբ ազատազրկման ձեւով վերջնական պատժի» բառերով:
Հոդված 23. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասում «ազատազրկման» բառերը փոխարինել «ազատությունից զրկելու» բառերով:
Հոդված 24. Օրենսգրքի 119-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Անձը որոշակի վայրեր այցելելու արգելքի պահանջները կատարելուց խուսափող է համարվում, եթե երկու եւ ավելի անգամ խախտել է դատարանի սահմանած արգելքը:»:
Հոդված 25. Օրենսգրքի 120-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «պետության սահմանած» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Անձը հոգեբանական օգնություն ստանալու պարտականության պահանջները կատարելուց խուսափող է համարվում, եթե երկու եւ ավելի անգամ չի կատարել դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունը:»:
Հոդված 26. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «137-րդ հոդվածի» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 137-րդ հոդվածի» բառերով:
Հոդված 27. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասում «հուզմունքի վիճակում (աֆեկտ)» բառերը փոխարինել «հուզմունքի (աֆեկտի) վիճակում» բառերով:
Հոդված 28. Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասում «իր» բառը փոխարինել «իրենից ծնված» բառերով:
Հոդված 29. Օրենսգրքի 166-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 166. Առողջությանը ծանր վնաս պատճառելը
1. Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը՝
1) վտանգավոր է կյանքի համար,
2) առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ դրա գործառույթի կորուստ,
3) արտահայտվել է դեմքի, գլխի, ականջի կամ կզակի անջնջելի այլանդակմամբ,
4) առաջացրել է առողջության քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով,
5) առաջացրել է հղիության ընդհատում կամ
6) առաջացրել է հոգեկան խանգարում, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,
2) անչափահասի նկատմամբ,
3) առանձին դաժանությամբ,
4) այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով,
5) մի խումբ անձանց կողմից,
6) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ,
7) մերձավոր ազգականի կողմից,
8) շահադիտական դրդումներով,
9) պատվերով,
10) խուլիգանական դրդումներով,
11) այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,
12) ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի կամ զանգվածային անկարգությունների պայմաններն օգտագործելով,
13) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով,
14) հանցագործությունից տուժած անձի բջիջը, հյուսվածքը, օրգանը կամ կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելու նպատակով կամ
15) անզգուշությամբ առաջացնելով հանցագործությունից տուժած անձի մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:»:
Հոդված 30. Օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ» բառերը:
Հոդված 31. Օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասում «կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը» բառերից հետո «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով:
Հոդված 32. Օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ» բառերը:
Հոդված 33. Օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ» բառերը:
Հոդված 34. Օրենսգրքի 198-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում՝ սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են 12 տարին չլրացած անձի նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն հոդվածի իմաստով՝ անօգնական վիճակում գտնվող է համարվում հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված անձը:»:
Հոդված 35. Օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետից հանել «12-ից» բառը:
Հոդված 36. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասում «ոտնահարում է անձի պատիվն ու արժանապատվությունը կամ իրավունքներն ու ազատությունները» բառերը փոխարինել «ոտնահարում է անձի իրավունքները կամ ազատությունները» բառերով:
Հոդված 37. Օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասը «մասնակցելուց» բառից առաջ լրացնել «մասնակցելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը» բառերով:
Հոդված 38. Օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասում «նվազագույն աշխատավարձի եռապատիկը» բառերը փոխարինել «3000 Հայաստանի Հանրապետության դրամը» բառերով:
Հոդված 39. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 221.1-ին հոդվածով.
«Հոդված 221.1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված՝ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից չկատարելը կամ հանրաքվեի քարոզչության ծախսերը հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամից չկատարելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները չհայտարարագրելը կամ հայտարարագիր չներկայացնելը
1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված՝ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից կամ հանրաքվեի քարոզչության ծախսերը հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամից խոշոր չափով չկատարելը կամ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամ կամ հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամ կատարված նվիրատվությունների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրում քարոզչության նպատակով ձեռք բերված ապրանքը կամ մատուցված ծառայությունը շուկայական արժեքով չներառելը (եթե դա ձեռք է բերվել կամ մատուցվել է անհատույց կամ շուկայական արժեքից ցածր գնով կամ մինչեւ նախընտրական հիմնադրամի կամ հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամի ձեւավորումը), որը կազմել է խոշոր չափ՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամ կատարված նվիրատվությունների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը կամ հանրաքվեի քարոզչության հիմնադրամ կատարված նվիրատվությունների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը քվեարկությունից հետո օրենքով՝ ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ ընկած ժամանակահատվածում չներկայացնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ խոշոր չափ է համարվում 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը:»:
Հոդված 40. Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասում «նվազագույն աշխատավարձի հազարապատիկը» բառերը փոխարինել «1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը» բառերով:
Հոդված 41. Օրենսգրքի 236-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «հարկադրելը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը» բառերով?
2) 2-րդ մասը «միջոցով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը» բառերով:
Հոդված 42. Օրենսգրքի 242-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «Երեխայի առքը կամ վաճառքը» բառերը փոխարինել «Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը» բառերով:
Հոդված 43. Օրենսգրքի 284-րդ հոդվածի 4-րդ մասում «մինչեւ 5» բառերը փոխարինել «5 միլիոնից մինչեւ 10» բառերով, իսկ «շահույթ՝» բառից հետո «5» թիվը՝ «10» թվով:
Հոդված 44. Օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասը «իրավունք ունեցող անձի,» բառերից հետո լրացնել « ֆիզիկական անձի,» բառերով:
Հոդված 45. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասը «մարմնի կողմից» բառերից հետո լրացնել «սեփականությամբ տվյալ ֆիզիկական անձին, անհատ ձեռնարկատիրոջը կամ իրավաբանական անձին պատկանող գույքը ոչնչացնելու, ակնհայտ կեղծ կամ շինծու գործարքներ կնքելու կամ այլ եղանակով» բառերով:
Հոդված 46. Օրենսգրքի 289-րդ հոդվածում՝
1) վերնագրի «կամ օգտագործելը կամ դրանք իրացնելը» բառերը փոխարինել «կամ դրանք օգտագործելը կամ իրացնելը» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշ կամ դրոշմապիտակ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք օգտագործելը կամ իրացնելը՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»:
Հոդված 47. Օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասում «5» թիվը փոխարինել «10» թվով, իսկ «15» թիվը՝ «20» թվով:
Հոդված 48. Օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Խուլիգանությունը՝ հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսեւորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»:
Հոդված 49. Օրենսգրքի 310-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի իմաստով՝ գույք է համարվում սույն օրենսգրքի 121-րդ hոդվածի 10-րդ մասով սահմանված գույքը:»:
Հոդված 50. Օրենսգրքի 326-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով.
2) 2-րդ մասի «մեկից երկու» բառերը փոխարինել «առավելագույնը երկու» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք՝
պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:»:
Հոդված 51. Օրենսգրքի 344-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 344. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը
1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
2. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն օրենսգրքի իմաստով՝ անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված, եթե նա օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, եւ զրկման ժամկետը չի լրացել:
4. Սույն օրենսգրքի իմաստով՝ անձի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը համարվում է կասեցված, եթե նրա՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցվել է, եւ կասեցման ժամկետը չի լրացել:
5. Սույն օրենսգրքի իմաստով՝ անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, եւ զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:»:
Հոդված 52. Օրենսգրքի 393-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի անալոգի կամ ածանցյալի չափը համապատասխանում է այն թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի չափին, որի անալոգը կամ ածանցյալը հանդիսանում է այդ նյութը:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առարկաները կամովին հանձնած եւ դրանց ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությանը բացահայտելուն աջակցած անձն ազատվում է կամովին հանձնած առարկաների ապօրինի շրջանառության համար սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:»:
Հոդված 53. Օրենսգրքի 396-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Պրեկուրսորների զգալի չափերը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 54. Օրենսգրքի 415-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «անձի վարակում» բառերից հետո լրացնել «կարանտին սահմանելու համար հիմք հանդիսացած վարակով» բառերով.
2) 2-րդ մասի 2-րդ կետը «երկու կամ ավելի անձանց վարակում» բառերից հետո լրացնել «կարանտին սահմանելու համար հիմք հանդիսացած վարակով» բառերով:
Հոդված 55. Օրենսգրքի 444-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի իմաստով՝ առանձնապես խոշոր չափ է համարվում 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 56. Օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:»:
Հոդված 57. Օրենսգրքի 447-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «չձեռնարկելը» բառից հետո լրացնել «կամ ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) մասին որոշում չկայացնելը կամ ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը չապահովելը» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Համայնքի ղեկավարի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում չկայացնելը կամ իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը չապահովելը, որը կատարվել է նույն արարքի համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից եւ խախտումները վերացնելու վերաբերյալ ուժի մեջ մտած վարչական ակտը չկատարելուց հետո՝
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:»:
Հոդված 58. Օրենսգրքի 448-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 448. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը եւ դրա հետեւանքները չվերացնելը, ինչպես նաեւ ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը եւ անօրինական կառույցները չքանդելը
1. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը չդադարեցնելը եւ դրա հետեւանքները չվերացնելը, ինչպես նաեւ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանի կամ քաղաքաշինական նորմի կամ կանոնի էական խախտումով շենքի, շինության կամ այլ կառույցի կառուցումը կամ վերակառուցումը կամ տեղադրումը չդադարեցնելը կամ անօրինական կառույցը չքանդելը կամ չապամոնտաժելը կամ առանց թույլտվության շինարարության կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը, որը կատարվել է նույն արարքի համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:»:
Հոդված 59. Օրենսգրքի 456-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ
2) շահադիտական դրդումներով՝
պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:»:
Հոդված 60. Օրենսգրքի 469-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «որը համագործակցում է իրավասու մարմինների հետ, » բառերը:
Հոդված 61. Օրենսգրքի 499-րդ հոդվածում «ազատազրկմամբ՝» բառից հետո «առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «առավելագույնը երկու տարի ժամկետով:» բառերով:
Հոդված 62. Օրենսգրքի 506-րդ հոդվածի 5-րդ մասում «ազատազրկման» բառը փոխարինել «ազատությունից զրկելու» բառերով:
Հոդված 63. Օրենսգրքի 551-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Սույն օրենսգրքով նախատեսված՝ անչափահասների վերականգնողական հաստատությունում տեղավորելու եւ հաստատության ծրագրերին մասնակցելու վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան՝ անչափահասների վերականգնողական հաստատություն ստեղծելուց եւ շահագործման հանձնելուց հետո, սակայն ոչ ուշ, քան մինչեւ 2024 թվականի հուլիսի 1-ը:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքով կարող են սահմանվել սույն օրենսգրքով նախատեսված առանձին իրավահարաբերությունների ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ:»:
Հոդված 64. Օրենսգրքի հավելված N 1-ում՝
1) վերնագրում «հանցագործությունների» բառը փոխարինել «հանցանքների» բառով.
2) «Հոդված 221. Հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը» պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հոդված 221.1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված՝ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից չկատարելը կամ հանրաքվեի քարոզչության ծախսերը հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամից չկատարելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները չհայտարարագրելը կամ հայտարարագիր չներկայացնելը »:
Հոդված 65. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը: