Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 11-րդ հոդվածի 4-րդ մասում «դատախազն իրավասու է քրեական հետապնդում իրականացնելու» բառերը փոխարինել «դատախազի նախաձեռնությամբ քրեական հետապնդումն իրականացվում է» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերում «քրեական պալատի» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով՝ հակակոռուպցիոն պալատի՝ կոռուպցիոն հանցանքների քննության դատական կազմի» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 1-ին կետից հանել «քրեական գործերով» բառերը.
2) 5-րդ կետից հանել «քրեական գործով» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 8-րդ մասում «դատախազին ՝» բառը եւ կետադրական նշանը փոխարինել «դատախազին՝» բառով եւ կետադրական նշանով:
Հոդված 5. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում «դատական» բառը փոխարինել «վարութային» բառով:
Հոդված 6. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «արձակում է» բառերը փոխարինել «արձակում» բառով:
Հոդված 7. Օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետում «եւ վերաքննիչ» բառերը փոխարինել «, վերաքննիչ եւ վճռաբեկ» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամը իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում եւ դրանից հետո՝ պաշտոնավարման ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի առնչությամբ, բացառությամբ տվյալ վարույթի ընթացքում թույլ տված սխալների եւ չարաշահումների քննության դեպքի:»:
Հոդված 9. Օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «անհապաղ» բառը, «քննության առնվի» բառերից հետո լրացնել « եւ լուծվի» բառերը:
Հոդված 10. Օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «դատական» բառը փոխարինել «վարութային» բառով:
Հոդված 11. Օրենսգրքի 178-րդ հոդվածի 7-րդ մասում «նախաձեռնվում» բառից հետո լրացնել «, որի արձանագրությանը կցվում են համապատասխան փաստը հաստատող վարույթի նյութերը» բառերը:
Հոդված 12. Օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասում «քննիչը» բառը փոխարինել «քննիչն այն ստանալու պահից 24 ժամվա ընթացքում» բառերով:
Հոդված 13. Օրենսգրքի 202-րդ հոդվածի 7-րդ մասում «դատական» բառը փոխարինել «վարութային» բառով:
Հոդված 14. Օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «դատական» բառը փոխարինել «վարութային» բառով:
Հոդված 15. Օրենսգրքի 207-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասում «գործի» բառը փոխարինել «քրեական» բառով, իսկ «գործով» բառը հանել.
2) 5-րդ մասում «Գործով» բառը փոխարինել «Քրեական» բառով:
Հոդված 16. Օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 3-րդ կետի «Խուզարկությունը» բառը փոխարինել «խուզարկությունը» բառով.
2) 4-րդ կետի «Առգրավումը» բառը փոխարինել «առգրավումը» բառով.
3) լրացնել նոր՝ 5-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5) քննումը:»:
Հոդված 17. Օրենսգրքի 214-րդ հոդվածի 3-րդ մասում «տեղեկատվության պահանջի» բառերից առաջ լրացնել «փաստաթղթի զննության, » բառերը:
Հոդված 18. Օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, էլեկտրոնային կամ մագնիսական կրիչի» բառերը:
Հոդված 19. Օրենսգրքի 243-րդ հոդվածի 10-րդ մասում «սույն օրենսգրքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 20. Օրենսգրքի 260-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «վարույթները» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթների, որոնք ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին» բառերով.
2) 3-րդ մասում «բերվել» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանակությամբ նոր՝ 4-րդ մաս.
«4. Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի՝ կոռուպցիոն հանցանքների քննության դատական կազմին ընդդատյա են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ բոլոր այն վարույթները, որոնցով վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտերի դեմ վերանայման բողոք է բերվել:»:
Հոդված 21. Օրենսգրքի 261-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ մասով.
«7. Սույն հոդվածի 1-5-րդ մասերը չեն տարածվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթների վրա, որոնք ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին:»:
Հոդված 22. Օրենսգրքի 262-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ մասով.
«2. Եթե մինչդատական վարույթում միացված վարույթներից առնվազն մեկը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքի վերաբերյալ վարույթ է, ապա մեղադրանքը քննում է հակակոռուպցիոն դատարանը:»:
Հոդված 23. Օրենսգրքի 263-րդ հոդված լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ մասով.
«5. Սույն հոդվածի 2-4-րդ մասերը չեն տարածվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթների նկատմամբ, որոնք ամեն դեպքում փոխանցվում են հակակոռուպցիոն դատարանին:»:
Հոդված 24. Օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 4-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4) եզրափակիչ ելույթներին պատրաստվելու համար:»:
Հոդված 25. Օրենսգրքի 295-րդ հոդվածի 7-րդ մասում «2-րդ եւ 3-րդ» բառերը փոխարինել «1-3-րդ» բառերով:
Հոդված 26. Օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ մասում «կամ փոխելու» բառերը փոխարինել «, փոխելու կամ անփոփոխ թողնելու» բառերով:
Հոդված 27. Օրենսգրքի 347-րդ հոդվածի 7-րդ մասում «չկիրառելու կամ պատժից ազատելու» բառերը փոխարինել «չնշանակելու» բառով, իսկ «կիրառելու» բառը՝ «նշանակելու, պատժից ազատելու» բառերով:
Հոդված 28. Օրենսգրքի 352-րդ հոդվածի 4-րդ մասում «չմտած» բառը փոխարինել «մտած» բառով, իսկ 5-րդ մասում «նախատեսված» բառից հետո լրացնել «՝ օրինական ուժի մեջ մտած» բառերը:
Հոդված 29. Օրենսգրքի 386-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «ակտը» բառից առաջ լրացնել «դատական» բառը:
Հոդված 30. Օրենսգրքի 395-րդ հոդվածի 2-րդ մասում «Վերաքննիչ» բառը փոխարինել «Վճռաբեկ» բառով:
Հոդված 31. Օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջեւ ձեռք բերված բարեկամական կարգավորումը կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը.»:
Հոդված 32. Օրենսգրքի 419-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «հատուկ ուսումնադաստիարակչական» բառերը փոխարինել «վերականգնողական» բառով.
2) 2-րդ մասում «Հատուկ ուսումնադաստիարակչական» բառերը փոխարինել «Վերականգնողական» բառով:
Հոդված 33. Օրենսգրքի 483-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 19-րդ եւ 20-րդ մասերով.
«19. Սույն օրենսգրքի 53-րդ գլուխն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
20. Սույն օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված վարութային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:»:
Հոդված 34. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը: