1) 1-ին կետում «103.1-ին հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել «121-րդ հոդվածի 10-րդ մասով» բառերով.
2) 2-րդ կետում «190-րդ» բառը փոխարինել «296-րդ» բառով.
3) 3-րդ կետում «217.1-րդ» բառը փոխարինել «310-րդ» բառով.
4) 3.1-րդ կետում «386-րդ հոդվածով եւ 387-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «153-րդ հոդվածով» բառերով, իսկ «արարքների» բառը՝ «արարքի» բառով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 3-րդ կետում «քրեական հետապնդում իրականացնող մարմիններին» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաեւ վարույթի հանրային մասնակիցներին» բառերով.
2) 5-րդ կետում «քրեական հետապնդում իրականացնող մարմիններից» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից, ինչպես նաեւ վարույթի հանրային մասնակիցներից» բառերով.
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «քրեական հետապնդում իրականացնող մարմիններին» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաեւ վարույթի հանրային մասնակիցներին» բառերով.
2) 2-րդ մասում «քրեական հետապնդման մարմիններին» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաեւ վարույթի հանրային մասնակիցներին» բառերով, իսկ «քրեական հետապնդման մարմինների» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաեւ վարույթի հանրային մասնակիցների» բառերով:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «քրեական հետապնդում իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաեւ վարույթի հանրային մասնակիցների» բառերով.
2) 3-րդ մասում «քրեական հետապնդում իրականացնող մարմիններին» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաեւ վարույթի հանրային մասնակիցներին» բառերով, իսկ «քրեական հետապնդում իրականացնող մարմիններ» բառերը՝
«օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաեւ վարույթի հանրային մասնակիցներին» բառերով.
3) 4-րդ մասում «Քրեական հետապնդման մարմինների» բառերը փոխարինել «Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաեւ վարույթի հանրային մասնակիցների» բառերով.
4) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով սահմանված տեղեկությունները պահանջելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձինք, պետական, այդ թվում՝ վերահսկող եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչպես նաեւ վարույթի հանրային մասնակիցները պետք է այդ տեղեկությունները լիազոր մարմնին տրամադրեն 10-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ պետական մարմնի հիմնավորված կարծիքով անհրաժեշտ չէ ավելի երկար ժամկետ հարցմանը պատասխանելու համար: Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչպես նաեւ վարույթի հանրային մասնակիցները նախաքննության՝ հրապարակումն արգելված տվյալները տրամադրում են, եթե լիազոր մարմնի հարցումը պարունակում է բավարար հիմնավորում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի կամ դեպքի վերաբերյալ:».
5) 6-րդ մասում «Քրեական հետապնդում իրականացնող մարմինները» բառերը փոխարինել «Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչպես նաեւ վարույթի հանրային մասնակիցները» բառերով, իսկ «քրեական գործ հարուցելու» բառերը փոխարինել «քրեական վարույթ նախաձեռնելու» բառերով.
6) 8-րդ մասի՝
ա. 1-ին կետում «հարուցված քրեական գործերի» բառերը փոխարինել «նախաձեռնված քրեական վարույթների» բառերով,
բ. 2-րդ կետում «հարուցված քրեական գործերի քննության» բառերը փոխարինել «նախաձեռնված քրեական վարույթների» բառերով, իսկ «կալանքի տակ գտնվող» բառերը փոխարինել «արգելադրված» բառով,
գ. 3-րդ կետում «հարուցված այն քրեական գործերի» բառերը փոխարինել «նախաձեռնված այն քրեական վարույթների» բառերով,
դ. 4-րդ կետում «հարուցված եւ դատական քննության փուլում գտնվող քրեական գործերի» բառերը փոխարինել «նախաձեռնված եւ դատաքննության փուլում գտնվող քրեական վարույթների» բառերով,
ե. 5-րդ կետում «հարուցված քրեական գործերի» բառերը փոխարինել «նախաձեռնված քրեական վարույթների» բառերով, իսկ «եւ բռնագանձված» բառերը հանել,
զ. 6-րդ կետում՝ «քրեական գործերով» բառերը փոխարինել «քրեական վարույթներով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասում՝ «քրեական հետապնդում իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաեւ վարույթի հանրային մասնակիցների» բառերով.
2) 4-րդ մասում՝ «քրեական հետապնդում իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, վարույթի հանրային մասնակիցների» բառերով.
Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում՝ «քրեական հետապնդում իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաեւ վարույթի հանրային մասնակիցների» բառերով.
2) 3-րդ մասում՝ «քրեական հետապնդում իրականացնող մարմնին» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիներին, ինչպես նաեւ վարույթի հանրային մասնակիցներին» բառերով, «քրեական հետապնդում իրականացնող մարմինը» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը, ինչպես նաեւ վարույթի հանրային մասնակիցները» բառերով, իսկ «15 օրվա ընթացքում տեղեկացնում է» բառերը փոխարինել «15 օրվա ընթացքում տեղեկացնում են» բառերով:
Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում «քրեական հետապնդում իրականացնող մարմինները» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, վարույթի հանրային մասնակիցները» բառերով.
2) 4-րդ մասում «քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից սառեցված գույքի վրա կալանք դնելու» բառերը փոխարինել «քննիչի կողմից սառեցված գույքի արգելադրման» բառերով.
3) 8-րդ մասում «քրեական հետապնդման մարմիններին» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաեւ վարույթի հանրային մասնակիցներին» բառերով.
Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասում «քրեական հետապնդում իրականացնող մարմիններիը» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչպես նաեւ վարույթի հանրային մասնակիցները» բառերով.
Հոդված 9. Օրենքի 31-րդ հոդվածի՝
1) 5-րդ մասի՝
ա. 1-ին կետում «190-րդ» բառերը փոխարինել «296-րդ» բառերով.
բ. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) իրավաբանական անձի ներկայացուցիչը չի ենթարկվել քրեական պատասխանատվության քրեական հետապնդումը չբացառող հանգամանքների առկայության հետեւանքով, բացառությամբ համաներման ակտի ընդունման կամ անձի մահանալու պատճառով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերի, եթե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համապատասխանաբար 3-րդ կամ 4-րդ մասով սահմանված ընթացակարգի արդյունքում կայացվել է անմեղության վերդիկտ,».
2) 6-րդ մասի՝
ա. 1-ին կետում «217.1-ին» բառերը փոխարինել «310-րդ» բառերով.
բ. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) իրավաբանական անձի ներկայացուցիչը չի ենթարկվել քրեական պատասխանատվության քրեական հետապնդումը չբացառող հանգամանքների առկայության հետեւանքով, բացառությամբ համաներման ակտի ընդունման կամ անձի մահանալու պատճառով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերի, եթե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համապատասխանաբար 3-րդ կամ 4-րդ մասով սահմանված ընթացակարգի արդյունքում կայացվել է անմեղության վերդիկտ,»:
Հոդված 10. Օրենքի 31-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 11. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքների ուժի մեջ մտնելու օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Սույն օրենքի 10-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթներն ուժի մեջ մտնելու օրը: Փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ իրավաբանական անձի ներգրավվածության այն դեպքերի նկատմամբ, որոնք առաջացել են մինչեւ սույն օրենքի 10-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը, տարածվում են մինչ դրա ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները: