Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-23220-11.04.2022,18.05.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասում «արդարացնող» բառը փոխարինել «ռեաբիլիտացնող» բառով:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «դատախազի» բառից հետո լրացնել «կամ քննիչի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում «հակակոռուպցիոն կոմիտե՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված հանցավոր արարքների վերաբերյալ դեպքերով կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններ՝ պետական ծառայություն իրականացնող անձանց այլ հանցագործությունների վերաբերյալ դեպքերով» բառերը փոխարինել «նախաքննության մարմին՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան» բառերով:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ա)» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) ոստիկանության ծառայողի վերաբերյալ նախաքննության մարմին ուղարկված նյութերով մինչեւ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն կազմելը կամ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը կամ եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելը.».

2) 2.1-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը:


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ