Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «դատախազի» բառից հետո լրացնել «կամ քննիչի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում «հակակոռուպցիոն կոմիտե՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված հանցավոր արարքների վերաբերյալ դեպքերով կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններ՝ պետական ծառայություն իրականացնող անձանց այլ հանցագործությունների վերաբերյալ դեպքերով» բառերը փոխարինել «նախաքննության մարմին՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան» բառերով:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ա)» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) ոստիկանության ծառայողի վերաբերյալ նախաքննության մարմին ուղարկված նյութերով մինչեւ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն կազմելը կամ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը կամ եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելը.».
2) 2.1-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը: