«Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան՝ գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի կայացրած որոշման կատարման պայմանները եւ կարգը:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) քրեական գործերով դատարանի դատավճիռները եւ որոշումները՝ գույքի արգելադրման, դատական տուգանքի, գույքային հայցի, պատճառված վնասի հատուցման, հաշտության համաձայնության, գրավը պետության եկամուտ դարձնելու, ինչպես նաեւ գույքի բռնագրավման եւ գույքային բռնագանձումների մասով.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ կետով.
«13) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին պարբերությունը ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը» բառերից հետո լրացնել «, գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը հարկադիր կատարման ուղարկելու վերաբերյալ դիմումը» բառերով:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 31.4-րդ հոդվածով.
«Հոդված 31.4. Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը կատարելու վերաբերյալ դիմումը վերադարձնելը
1. Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշումը կատարելու վերաբերյալ դիմումը հարկադիր կատարողը վերադարձնում է դատախազին, եթե դրան կցված չեն գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշման պատճենը, գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշումը, այդ որոշումը մեղադրյալին եւ գրավը մուծած անձին օրենքով սահմանված կարգով ուղարկելը հաստատող ապացույցը, ինչպես նաեւ այդ որոշման օրենքով սահմանված բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու մասին գրավոր հավաստումը:
2. Դիմումը վերադարձնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում՝ այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:
3. Դիմումը դատախազին վերադարձնելն արգելք չէ թույլ տրված խախտումները վերացնելուց հետո այն նորից կատարման ներկայացնելու համար:»:
Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ կետով.
«11) պարտապանը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկել է գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը:»:
Հոդված 6. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «կամ կատարողական մակագրության թերթը վերադարձնելու» բառերը փոխարինել «, կատարողական մակագրության թերթը կամ գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը կատարելու վերաբերյալ դիմումը վերադարձնելու» բառերով:
Հոդված 7. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետում «վարչական ակտի կատարման վերաբերյալ գրության» բառերից հետո «կամ կատարողական» բառերը փոխարինել «, կատարողական» կետադրական նշանով եւ բառով, իսկ «կատարողական թերթի պահանջների» բառերից հետո լրացնել « կամ գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը կատարելու վերաբերյալ դիմումի» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 17-րդ կետ.
«17) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը փաստացի կատարվել է, կամ այն վերացվել է:»:
Հոդված 8. Օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հարկադիր կատարողի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նրա դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին արատավորող կամ իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք տալու, ինչպես նաեւ նշված անձանց մասին արատավորող կամ իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ գույքը ոչնչացնելու կամ վնասելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու գործողությունները՝ կապված օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության կամ բացառապես հարկադիր կատարող կամ նրա մերձավոր ազգական կամ մերձավոր կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվող լինելու հանգամանքի հետ առաջացնում է քրեական պատասխանատվություն: Այդ դեպքերում միջնորդություն է ներկայացվում դատախազություն՝ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:»:
Հոդված 9. Օրենքի 73.1-ին հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 10.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքների ուժի մեջ մտնելու օրը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ