Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-214-28.03.2022,18.05.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասում առաջին «վեց ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով:

Հոդված 2. 1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն կարգավորումները կիրառելի կլինեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ստեղծվելիք հանձնաժողովների նկատմամբ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) ընդունումը միտված է խորհրդարանական այս գործիքի լիարժեք գործարկմանը, հանձնաժողովի կողմից կայացվող որոշումների դերի եւ արդյունավետության բարձրացմանը:

Ներկա իրավակարգավորումների շրջանակներում քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ վեց ամսով: Վերջինս խնդրահարույց է, քանի որ փորձը ցույց տվեց, որ նախորդ խորհրդարանի գործունեության ընթացքում նշված ժամկետների ոչ բավարար լինելու արդյունքում քննիչ հանձնաժողովները եւս  6 ամսով երկարաձգեցին հանձնաժողովի լիազորությունները, ինչը նույնիսկ այս դեպքում բավարար չեղավ քննիչ հանձնաժողովի բուն նպատակի հիմնավորմանը: Դա է փաստում նաեւ Ազգային Ժողով կատարած հարցման պատասխանը, համաձայն որի 2018-2022թթ. ընթացքում Ազգային Ժողովում ստեղծված քննիչ հանձնաժողովում իրավունքի ուժով ստեղծվել է 11 քննիչ հանձնաժողով, որից 5 քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը Ազգային Ժողովի որոշմամբ երկարաձգվել է: Այսպես,

1.2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 31.05.2019թ.: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 10.12.2019թ. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային Ժողովի որոշմամբ:

2.Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 31.05.2019թ.: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 10.12.2019թ. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային Ժողովի որոշմամբ:

3.Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազորող մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 19.11.2019թ.: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 06.05.2020թ. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային Ժողովի որոշմամբ:

4.Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսոմնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 26.09.2019թ.: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 12.05.2020թ. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային Ժողովի որոշմամբ:

5. Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականանացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 02.07.2020թ.: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 24.03.2020թ. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային Ժողովի որոշմամբ:

Նախագծով առաջարկվում է քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը փոփոխել դարձնելով մեկ տարի ժամկետով:

Խորհրդարանական գործիքակազմի ժամկետին վերաբերող այս փոխոխությունները կնպաստեն քննիչ հանձնաժողովի առաքելության լիարժեք իրականացմանը:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ