Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-69311-22.09.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության (2000 թվականի մայիսի 17-ի թիվ ՀՕ-60) օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունը» բառերը:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի «, ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների» բառերը հանել:

Հոդված 4. Օրենքի 121 հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: