Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության (2000 թվականի մայիսի 17-ի թիվ ՀՕ-60) օրենքի 1-ին հոդվածի վեցերորդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասից հանել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունը» բառերը:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասից հանել «, ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների» բառերը:
Հոդված 4 . Օրենքի 121 -րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: