Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 1-ին հոդվածի վեցերորդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասից հանել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունը» բառերը:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասից հանել «, ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ» բառերը:
Հոդված 4. Օրենքի 121 -րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: