Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեվեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-238-Ն օրենքի 7.1-ին հոդվածը լրացնել`
1) 3.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական ակտը (ինչպես նաեւ վարչական ակտի կատարման կարգի եւ չկատարման իրավական հետեւանքների մասին հուշաթերթիկը) հասցեատիրոջը հանձնելու գործառութը պետական սահմանի անցման կետերում իրականացնում են ազգային անվտանգության մարմինները:».
2) 4.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզայի տրամադրման (ժամկետի երկարաձգման) մերժումը կամ Հայաստանի Հանրապետություն մուտքի արգելումն իրականացնում են ազգային անվտանգության մարմինները՝ «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ