Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-69312-22.09.2005-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ պարբերությունները, 165.1, 165.2, 165.3, 165.4, 165.5, 165.6, 165.7, 165.8-րդ եւ 244.4-րդ հոդվածները:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: