Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի մարտի 5-ի ՀO-309 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում`
1) 3-րդ մասից հանել «(Երեւանի քաղաքապետը)» եւ «(Երեւան քաղաքի)» բառերը.
2) 4-րդ մասից հանել «(Երեւան քաղաքի)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «(Երեւան քաղաքի)» բառերը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: