Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-271-25.05.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝

1) «ա» ենթակետը «այն է՝» բառերից հետո լրացնել «Վճռաբեկ դատարանի դատավորի (այդ թվում` Վճռաբեկ դատարանի նախագահի եւ պալատի նախագահի) պաշտոն զբաղեցնելու, » բառերով.

2) «բ» ենթակետը «այն է՝» բառերից հետո լրացնել «Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոն զբաղեցնելու, » բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը «պահանջող» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի, Վճռաբեկ դատարանի դատավորի (այդ թվում` Վճռաբեկ դատարանի նախագահի եւ պալատի նախագահի)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը «չափը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին եւ դատավորին վճարվող հավելավճարներից,» բառերով:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը «պահանջող» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի դատավորի (այդ թվում` Վճռաբեկ դատարանի նախագահի եւ պալատի նախագահի)» բառերով:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 12. Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող հավելավճարը

1. Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին եւ դատավորին վճարվում է հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:»:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) վերնագրում «հավելավճարները» բառից հետո լրացնել «եւ հավելումները» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ  մասով.

«7. Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում` Վճռաբեկ դատարանի նախագահին եւ պալատի նախագահին) սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:»:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2.  Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի համար հաշվարկող հավելավճարը ներառվում է սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված՝ վճարման ենթակա հավելավճարի մեջ:
 

Վճռաբեկ դատարանի դատավորներին 50% հավելման հաշվարկ

Հիմնավորում

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ ակնկալվում է պետական բյուջեից տարեկան շուրջ 283 մլն 346 հազար դրամի լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության, իսկ պետական բյուջեի եկամուտներ չեն նախատեսվում ( ներկայացվում է կից):
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն