Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝
1) «ա» ենթակետը «այն է՝» բառերից հետո լրացնել «վճռաբեկ դատարանի դատավորի (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի) պաշտոն զբաղեցնելու,» բառերով.
2) «բ» ենթակետը «այն է՝» բառերից հետո լրացնել «Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոն զբաղեցնելու,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը «պահանջող» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի, վճռաբեկ դատարանի դատավորի (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը «ընդհանուր չափը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին եւ դատավորին վճարվող հավելավճարների,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը «պահանջող» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ վճռաբեկ դատարանի դատավորի (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի)» բառերով:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող հավելավճարը
1. Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին եւ դատավորին վճարվում է հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:»:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «հավելավճարները» բառից հետո լրացնել «եւ հավելումները» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահին եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահին) սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:»:
Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի համար հաշվարկվող հավելավճարը ներառվում է սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված՝ վճարման ենթակա հավելավճարի մեջ: