Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին եւ 3.2-րդ կետերով.
«3.1) պետական վկայագիր՝ որոշակի վավերապայմաններով եւ ձեւով անվանական ֆինանսական փաստաթուղթ, որը պետության կողմից սոցիալական ծառայություն մատուցած կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին ֆինանսական փոխհատուցման կամ վկայագիրը ստացած ընտանիքին (անձին) որոշակի գույք ձեռք բերելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու հիմք է.
3.2) աջակցության քարտ՝ քարտ, որի միջոցով անձին կամ ընտանիքին մատուցվում է սույն օրենքով սահմանված սոցիալական ծառայություն՝ տրամադրված գումարի շրջանակներում.»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին մասով.
«3.1 Կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք սոցիալական ծառայություններ կարող են տրամադրել նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական վկայագիր ստացած ընտանիքին (անձին)՝ այն ներկայացնելու դեպքում: Պետական վկայագրի ձեւը, տրամադրման կարգը, պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում «օրենքով չարգելված» բառերը փոխարինել «օրենսդրությամբ նախատեսված» բառերով:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «վերականգնողական, տեխնիկական միջոցների եւ այլ օժանդակ սարքերի» բառերը փոխարինել «աջակցող միջոցների» բառերով:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում «տրամադրման կարգը եւ պայմանները» բառերը փոխարինել «տրամադրման կարգը, պայմանները, չափորոշիչները, աջակցության քարտի ձեւը եւ տրամադրվող գումարի չափը» բառերով:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Կացարանով ապահովելը
1. Կացարանով ապահովելը սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձին (ընտանիքին) բնակելի տարածքով ապահովելու նպատակով սոցիալական ծառայության տրամադրումն է:
2. Կացարանը տրամադրվում է՝
1) օրենսդրությամբ սահմանված սոցիալական բնակարանային ֆոնդից՝ անհատույց կամ վարձակալական հիմունքներով՝
ա. բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերին դասված այն անձանց (ընտանիքներին), ովքեր բնակվում են ժամանակավոր կացարանում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում, չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն եւ չեն օտարել բնակարան (բնակելի տուն)` կացարանով ապահովելու համար հաշվառման վերցնելու եւ կացարան տրամադրելու ժամկետներին նախորդող 5 տարիների ընթացքում.
բ. հրատապ արձագանք պահանջող՝ ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով կամ անձի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ հանգամանքներով պայմանավորված իրավիճակներում հայտնված անձանց (ընտանիքներին).
2) որոշակի բնակության վայր չունեցող անձանց` որպես ժամանակավոր օթեւան.
3) ընտանիքում բռնության ենթարկված անձանց` որպես «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված ապաստարան՝ մինչեւ 12 ամիս ժամկետով.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներին բավարարող անձանց (ընտանիքներին)՝
ա. բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցման միջոցով.
բ. բնակարանի գնման պետական վկայագրի կամ հիփոթեքային վարկի մարմանն ուղղած ֆինանսական աջակցության միջոցով.
գ. նվիրաբերության միջոցով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-3-րդ կետերով սահմանված դեպքերում, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած դեպքերում եւ կարգով, կարող են տրամադրվել՝
1) բնաիրային օգնություն` սննդի, հիգիենայի միջոցների, հագուստի, կոշիկի ձեւով.
2) բժշկական օգնություն եւ սպասարկում.
3) սոցիալ-հոգեբանական օգնություն.
4) խորհրդատվական օգնություն.
5) այլ համարժեք սոցիալական ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են մասնագիտական կազմակերպություններում (հանրակրթական, մասնագիտացված բժշկական հաստատություն եւ այլն):
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է՝
1) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձին (ընտանիքին) կացարանով ապահովելու կարգը, չափորոշիչները, պայմանները, տրամադրման ժամկետները, հատուցելի պայմանագրերի գումարի չափը.
2) բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերին դասված անձանց ցանկը.
3) սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված ժամանակավոր օթեւանի տեսակները:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը իրավասու է կացարանով ապահովել արտահերթ կարգով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել բնակարանային ապահովության ծրագրեր՝ ուղղված երիտասարդ ընտանիքներին, ներառյալ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնողներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելուն:»:
Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի
1. 4-րդ մասի 6-րդ կետում «կենտրոններում,» բառերից հետո լրացնել «համայնքային փոքր տներում,» բառերով:
2. 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով.
«5) հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի ծառայություններ:»:
3. 6-րդ մասի 2-րդ կետի «ա» պարբերությունում «18 տարին լրացած քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող անձանց» բառերը փոխարինել «հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած հաշմանդամութուն ունեցող անձանց» բառերով:
4. 8-րդ մասի 5-րդ կետում «պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներով» բառերը փոխարինել «աջակցող միջոցներով» բառերով:
5. 9-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9-րդ կետով.
«9) հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի ծառայություններ:»:
6. 12-րդ մասի «եւ պայմանները» բառերը փոխարինել «, պայմանները, չափորոշիչները, աջակցության քարտի ձեւը եւ տրամադրվող գումարի չափը» բառերով:
Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը «փաստաթղթերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ տնային (գտնվելու վայր) այցելության միջոցով» բառերը, իսկ 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Տարածքային մարմնի լիազորությունների իրականացման եւ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները, Միասնական սոցիալական ծառայության համապատասխան աշխատողների այցելությունների համար վճարման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 9. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1-ին կետով.
«3.1) սահմանում է սոցիալական ծառայությունների այլ տեսակներ.»:
Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի
1. 6-րդ եւ 7-րդ կետերում ««Սոցիալական աշխատանք» մասնագիտացման» բառերը փոխարինել ««Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման» բառերով:
2. 10-րդ կետում «դրա ընդունման ընթացակարգը» բառերից հետո լրացնել «,«Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի կազմակերպման ընթացակարգը, ծրագրերը, աջակցության քարտի միջոցով ձեռքբերվող գույքի ցանկը.» բառերով:
3. 16-րդ կետում «ռեգիստր» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հաստատում է նշված տեղեկատվական շտեմարանների վարման եւ շահագործման կարգը.» բառերով:
4. 16-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 16.1-ին կետով.
«16.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով սոցիալական ծառայություն մատուցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց փոխանցում է սոցիալական ծառայություն ստացող անձանց անձնական, ընտանիքների նույնականացման եւ (կամ) սոցիալական ծառայության տրամադրման համար անհրաժեշտ այլ տվյալները.»:
5. 18-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 18.1-ին կետով.
«18.1) կնքում է համագործակցության պայմանագրեր կազմակերպությունների (ներառյալ՝ միջազգային) կամ ֆիզիկական անձանց հետ՝ սոցիալական ծառայության տրամադրման (ֆինանսավորման) նպատակով.»:
Հոդված 11. Օրենքի 36.2-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառվելու կարգը, հայտարարագրի, դիմումների հաշվառման մատյանի ձեւերը, տեղեկատվական ենթահամակարգի ստեղծման, ձեւավորման, դրանում ներառվող անձնական տվյալների ցանկը, դրանց՝ լիազորած պետական մարմնի եւ այլ պետական մարմինների կամ կազմակերպությունների միջեւ փոխանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 12. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ է համարվում` Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի N 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ պետական մարմինների ղեկավարներին հանձնարարավել է գույքագրել իրենց կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության եւ վարչապետի որոշումները եւ նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ: Ընդ որում, հանձնարարականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան օրենքներն ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
Սոցիալական աջակցության ոլորտում առկա հարաբերությունները հիմնականում կարգավորվում են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք): Օրենքով սահմանված են սոցիալական ծառայությունների հիմնական տեսակները, որոնց տրամադրման կարգն ու պայմանները սահմանվել են ՀՀ կառավարության մի շարք որոշումներով: Հաշվի առնելով ՀՀ կառավարության որդեգրած սոցիալապես եւ տնտեսապես ակտիվացման քաղաքականությունը, մասնավորապես ծայրահեղ աղքատության վերացումը, անհրաժեշտություն է առաջանում ինտեգրված սոցիալական ծառայությունների համատեքստում նախատեսել սոցիալապես անապահով, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների սոցիալական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների բազմազանություն եւ դրանց տրամադրման համար անհրաժեշտ նորմատիվ դաշտ:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Նախագծով՝
1. Առաջարկվում է, որ ՀՀ կառավարությունը կարող է սահմանել սոցիալական ծառայությունների այլ տեսակներ, դրանով տալով ճկունություն սոցիալական ճգնաժամերին դիմակայելու եւ սոցիալական ռիսկերի կառավարման, աղքատության կանխարգելման քաղաքականությանը: Այս հարցն առավել արդիական է ճգնաժամային իրավիճակներում արձագանքման արագ մեխնիզմների անհրաժեշտության դեպքում սոցիալական ծառայություններ սահմանելիս: Այս մոտեցմանն օգնում է նաեւ սոցիալական ծառայությունների հավաստագրով տրամադրման նորմը, որն այդ սոցիալական ծառայության կարիքն ունեցող անձին (ընտանիքին) ընտրելու հնարավորություն է տալիս,
2. Սահմանվում է նաեւ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության եւս մեկ տեսակ` համայնքային փոքր տներ, որոնց առկայությունը նպաստելու է խնամքի հաստատությունների գործառնության ծախսարդյունավետության մեծացմանը: Նախագծով սահմանվում է նաեւ հոգեկան առողջության եւ մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի եւ սոցիալական այլ ծառայությունների տրամադրման հնարավորություն,
3. Սահմանվում են նաեւ լիազորող նորմեր կացարանով ապահովման ճկուն քաղաքականության իրականացման համար, ինչպես նաեւ աջակցության քարտի տրամադրման վերաբերյալ, որի միջոցով կապահովեն սննդի, հագուստի եւ առաջին անհրաժեշտության այլ գույքի տրամադրումը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց,
4. Սահմանվում են սոցիալական աջակցության արդյունավետ քաղաքականության մշակման համար անհրաժեշտ այլ լիազորող նորմեր,
5. Վերականգնողական ծառայությունների տրամադրումը եւ խնամքը հնարավոր կլինի իրականացնել աջակցող միջոցների միջոցով՝ համապատասխանեցնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքին:
4. Կարգավորման առարկան
Սույն նախագծով կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ) հետեւյալ իրավական ակտերի համար՝
1. ՀՀ կառավարության 2019թ. հոկտեմբերի 24-ի «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու կարգը եւ պետական վկայագրի ձեւը հաստատելու մասին» N 1459-Ն որոշում,
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հատկացված բնակելի տարածքները (բնակարանները) նվիրաբերելու մասին» N 1325-Ն որոշում,
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1555-Ն որոշում,
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը եւ պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն եւ 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն որոշում,
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016թ. նոյեմբերի 3-ի «Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ նրանց մատուցվող խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին» N 1122-Ն որոշում,
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժիշկ-փորձագետի եւ տարածքային կենտրոնների աշխատողների կողմից իրականացվող այցելությունների համար վճարման կարգը հաստատելու մասին» N 1183-Ն որոշում,
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 713-Ն որոշում,
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. մայիսի 26-ի «Քաղաքացիական կացության ակտերի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 723 որոշում:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:
6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ կետի 4.6-րդ ենթակետի առաջին եւ չորրորդ պարբերություններով սահմանված նպատակներից: Դրանք են՝
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում