Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2752-26.05.2022-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «Գյումրու եւ Վանաձորի գլխավոր ճարտարապետների,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «Գյումրու եւ Վանաձորի գլխավոր ճարտարապետների օգնականի» բառերը:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում.

1. առաջին «անձինք» բառից հետո լրացնել «(բացառությամբ համայնքի ավագանու անդամների)» բառերը.

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Համայնքի ավագանու անդամների այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումները նկարագրված են «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հիմնավորում

Եզրակացություն

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն