Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «Գյումրու եւ Վանաձորի գլխավոր ճարտարապետների,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «Գյումրու եւ Վանաձորի գլխավոր ճարտարապետների օգնականի» բառերը:
Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը «անձինք» բառից հետո լրացնել «(բացառությամբ համայնքի ավագանու անդամների)» բառերով եւ նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Համայնքի ավագանու անդամների այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումները նկարագրված են «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: