Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 3.1-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը» բառերը փոխարինել «կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 3.1-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն՝ ցանկացած անձ, որը ցանկանում է զբաղվել առեւտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առեւտրի կենտրոնների, սպառողական ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների (նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում) կազմակերպման գործունեությամբ, պարտավոր է այդ մասին ծանուցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առեւտրի կենտրոնների, սպառողական ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության տեսակով զբաղվելու վերաբերյալ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձինք ներկայումս հաշվառվում են այդ մասով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով լիազոր մարմին հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարության կողմից եւ ծանուցման մեջ ներկայացված տեղեկատվությունը (բացառությամբ ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սերիայի եւ համարի), ինչպես նաեւ հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը հրապարակվում են ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:
Սակայն հարկ է նկատի ունենալ, որ վերոնշյալ գործառույթը ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում է ոչ պրոֆիլային գործառույթ:
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ Էկոնոմիկայի նախարարությունը մշակում եւ իրականացնում է տնտեսության ճյուղերի, այդ թվում` արդյունաբերության մրցունակության բարձրացման, գործարար միջավայրի բարելավման, արտաքին առեւտրի խթանման, արտահանման շուկաների հասանելիության ապահովման եւ արտահանման զարգացման, ներդրումների խթանման, պետություն-մասնավոր գործընկերության զարգացման, ձեռնարկատիրության խթանման, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման, զբոսաշրջության, մտավոր սեփականության պահպանության, տարածքային տնտեսական զարգացման, մրցակցային պայմանների բարելավման, որակի ենթակառուցվածքների զարգացման, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացման, բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական մթերքի վերամշակման, անասնաբուժության, բուսասանիտարիայի, պարենային անվտանգության, սննդամթերքի անվտանգության, գիտատեխնիկական ապահովման եւ խորհրդատվության, գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման, գյուղատնտեսական հողերի մշտադիտարկման, արդյունավետ օգտագործման, մելիորատիվ վիճակի բարելավման ու պահպանման եւ գյուղատնտեսությանը պետական աջակցության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) 6.2-րդ կետի համաձայն՝ Կառավարությունն արմատապես բարեփոխելու է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով քաղաքացիակենտրոն եւ արդիական, առաջադեմ տեխնոլոգիական հիմքով՝ նպատակ ունենալով թեթեւացնել պետության հետ հարաբերություններում քաղաքացիների եւ գործարար հատվածի անհարկի բեռն ու քաշքշուկը:
Ելնելով վերոգրյալից եւ նկատի ունենալով, որ առեւտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առեւտրի կենտրոնների, սպառողական ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության տեսակներն առավելապես առնչվում են «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի հավելվածի 15-րդ կետով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտներին, նպատակահարմար է այդ մասով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ինչով պայմանավորված ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումից հետո նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը վերապահել կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի գործառույթները:
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Ծրագրի 6.2-րդ կետի կարգավորմամբ, որի համաձայն՝ Կառավարությունն արմատապես բարեփոխելու է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով քաղաքացիակենտրոն եւ արդիական, առաջադեմ տեխնոլոգիական հիմքով՝ նպատակ ունենալով թեթեւացնել պետության հետ հարաբերություններում քաղաքացիների եւ գործարար հատվածի անհարկի բեռն ու քաշքշուկը:
3. Առաջարկվող կագավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է առեւտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առեւտրի կենտրոնների, սպառողական ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության տեսակների մասով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության միասնական իրականացումը, Ծրագրով Կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության նպատակները:
5. Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում